Հարգելի քաղաքացիներ,Ողջունում եմ Ձեզ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կայքէջում, որտեղ Դուք կգտնեք համակագված և ընդգրկուն տեղեկատվություն կոմիտեի աշխատանքային գործունեության, անշարժ գույքի շուկայի, հողային հաշվեկշռի, հողի հարկի և գույքահարկի բազաների վերաբերյալ: Կոմիտեի գործունեության թափանցիկության և մատչելիության ապահովման, բաց և հրապարակային աշխատանքի, ինչպես նաև բնակչության և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների իրազեկման և տեղեկացվածության մակարդակի բարձրացման նպատակով կադաստրի համակարգում մշտապես լայնածավալ աշխատանքներ են իրականացվել, ինչի ապացույցն է նաև մեր կայքի նոր ու թարմացված տարբերակը: Համալրելով կայքը նորամուծություններով, քաղաքացիների համար օգտակար տեղեկատվությամբ, կադաստրի պետական կոմիտեի գործունեությունը լուսաբանող տարաբնույթ բաժիններով` մենք կփորձենք հասարակության համար հնարավորինս թափանցիկ դարձնել մեր աշխատանքը: Մեր կայքում կարող եք ծանոթանալ Հայաստանի ազգային ատլասի Ա և Բ հատորներին, ինչպես նաև ինքնուրույն հաշվել Ձեր անշարժ գույքի կադաստրային արժեքն ու գույքահարկը: Կոմիտեի կայքէջում կարող եք ծանոթանալ նաև մեր աշխատակազմի գործունեության, կառուցվածքի առանձնահատկություններին, իսկ "Հարց ու պատասխան" բաժնում գտնեք Ձեզ հուզող հարցերի պատասխանները: Կարևորելով Ձեր կարծիքներն ու առաջարկները հանրությանը հուզող հարցերի շուրջ` ակնկալում ենք Ձեր մեկնաբանություններն ու արձագանքները, որոնք շատ կարևոր են Կոմիտեի աշխատակազմի համար: Հիրավի, հանրության վստահությունն ու հետաքրքրությունը մեր աշխատանքի նկատմամբ պարտավորեցնում է մեզ պարբերաբար հարստացնել կայքը հետաքրքիր և օգտակար տեղեկատվությամբ: Շնորհակալություն համագործակցության համար: Կոմիտեի նախագահ` Երվանդ Զախարյան |
|
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ |
|


