Դեպի վեր
Նորություններ

26.12.2017

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ


 

 

Հարգելի գործընկերներկադաստրի համակարգի աշխատակիցներ

Սրտանց շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Մաղթում եմ, որ 2018 թվականը բոլորիս համար իսկապես լինի սպասելիքների իրականացման, ծրագրերի ու նպատակների իրագործման, սիրո, լավատեսության, ինչպես նաև հնարավոր դժվարություններին պատվով ու հպարտությամբ դիմակայելու տարի:

Ցանկանում եմ, որ ամանորյա հրաշքը ներկա լինի բոլորիդ ընտանիքներում, դառնա  բոլորիդ համար համերաշխություն, հանդուրժողականություն ու խաղաղություն ավետող խորհուրդ և  շարունակական սկիզբ ձեր թաքուն ու նվիրական իղձերի իրականացման համար:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ այս սպասված տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ  գալիք տարին յուրաքանչյուրիդ համար իր հետ բերի աշխատանքային ու գործնական հաջողություններ, քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և սիրով ու ջերմությամբ ուղեկցվող բարեկեցիկ կյանք:

 

Մարտին Սարգսյան