Դեպի վեր
Նորություններ

30.12.2017

Ավանդույթ դարձած ամանորյա այց զորամաս


Ամանորի նախաշեմին, արդեն իսկ ձևավորված ավանդույթի համաձայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Վարդան Հասրաթյանը և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը այս տարի ևս  այցելեցին մայրաքաղաքում տեղակայված  ՀՀ ՊՆ զորամասերից մեկը:

Երևանի քաղաքապետը ու կադաստրի կոմիտեի աշխատակազմի ղեկավարը զորամասում ծանոթացան զինվորների առօրյային, շրջեցին և ծանոթացան զորամասի պայմաններին:  

Զինծառայողներին շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ զորամասի հյուրերը հրամանատարական կազմին և զինվորներին մաղթեցին խիզախություն, խաղաղ ծառայություն և անսպառ ուժ ու կորով ծառայության ընթացքում հանդիպող դժվարությունները արժանապատվորեն հաղթահարելու համար:

Կադաստրի պետական կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի կողմից զինծառայողներին հանձնվեցին նաև ամանորյա նվերներ: