Նորություններ
30/06/2009
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ 12 ԱՄՅԱԿԻ ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՈԴԵԶԻՍՏԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ կադաստրի համակարգի ստեղծման 12 ամյա տարեդարձի և Հողաշինարարի և գեոդեզիստի օրվա կապակցությամբ:
Անցած 12 տարիները` գործնական առումով, բոլորիս համար լի էին ձեռքբերումներով: Բազմաթիվ քայլեր էին ձեռնարկվել գեոդեզիայի և քարտեզագրության, հողաշինարարության, կադաստրի վարման աշխատանքների բարելավման ուղղությամբ: Այսօր մենք կարող ենք խոսել կայուն զարգացող համակարգի մասին, որը 12 տարվա գործունեության արդյունք է: Դա յուրաքանչյուրիս ներդրման արգասիքն է:
| 51.9 ԿԲ | ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՍՏԵՂԾՄԱՆ 12 ԱՄՅԱԿ |
