30/06/2010
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԻ ԵՎ ԳԵՈԴԵԶԻՍՏԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
|
ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ կադաստրի համակարգի ստեղծման և Հողաշինարարի և գեոդեզիստի օրվա կապակցությամբ: Անցնող ժամանակահատվածում, հիրավի, կադաստրի համակարգում բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել գեոդեզիայի և քարտեզագրության, հողաշինարարության, կադաստրի վարման աշխատանքների բարելավման ուղղությամբ: Այսօր մենք վստահաբար կարող ենք խոսել կայացած ու զարգացող ոլորտի մասին, որն, անշուշտ, համակարգի աշխատակիցների նվիրվածության ու համբերատար աշխատանքի արդյունքն է: Նախորդ տարում իսկապես արվել է հնարավոր ամեն ինչ քաղաքացիների սպասարկման որակի բարելավման ուղղությամբ: Միշտ ուշադրության կենտրոնում է եղել քաղաքացու յուրաքանչյուր դիմում, և արվել է հնարավոր ամեն ինչ ժամանակին, պատշաճ ու սպառիչ պատասխանելու համար: Համոզված եմ, որ բոլորս միասին, մեր կարողությունների և հնարավորությունների սահմաններում, կշարունակենք ապահովել համակարգի կայուն առաջընթացը: Ցանկանում եմ համակարգի բոլոր աշխատակիցներին գործնական հաջողություններ, նոր գաղափարներ, որոնք կնպաստեն կադաստրի համակարգում անհրաժեշտ և օգտակար բարեփոխումներ իրականացնել: Ձեր նվիրված աշխատանքը, հիրավի, խթան կհանդիսանա ոլորտի առջև ծառացած խնդիրներն ավելի արժանապատվորեն հաղթահարելու համար: Վերստին շնորհավորում եմ Ձեզ, մաղթում արևշատություն և բարօրություն: Երվանդ Զախարյան |
| 47.14 ԿԲ | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԻ ԵՎ ԳԵՈԴԵԶԻՍՏԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ |

