Նորություններ
24/10/2011
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌՄԲԱՐԿՈՒՆ` ԿԱԴԱՍՏՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ
![]() |
Ավարտվեց "Վարչապետի գավաթ-2011" ֆուտբոլային մրցաշարը, որին մասնակցում էր նաև անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիմը: Խմբային փուլում 7 թիմերի մեջ գրավելով 3-րդ պատվավոր տեղը, մեր թիմը դուրս մնաց հետագա պայքարից, սակայն այդուհանդերձ, դատարկաձեռն չմնաց:"Վարչապետի գավաթ -2011" ֆուտբոլային մրցաշարի լավագույն ռմբարկու (գոլահար) ճանաչվեց անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիմի հարձակվող, "Էրեբունի" տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի գնահատման բաժնի պետ Կամո Հարությունյանը` մրցակիցների դարպասն ուղարկելով 9 գնդակ: |

