18/11/2011
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Սույն թվականի նոյեմբերի 15-ի <<Առավոտ>> օրաթերթում տպագրված հոդվածում քննարկվել է ակնհայտ ցանկությունն ընդդեմ ակնհայտ իրողության` <<Դիմել նոտարի՞ն, թե՞ կադաստրին>> հարցը և որպես հիմնավորում ներկայացվելով <<տարբեր ոլորտներ սպասարկող իրավաբանների հետ զրույցները>>, չգիտես ինչու, այլ երկրի` <<ՌԴ Պետական Դումայում>> դեռևս 2010 թվականին ներկայացված և մինչև օրս չքննարկված օրենքի նախագիծը, <<քաղաքացիների պնդումները>>, <<քննիչների ասածները>>, ինչպես նաև <<զրուցակից նոտարների>>, <<տարբեր ոլորտներում աշխատող իրավաբանների>>, <<փաստաբանների>> <<շատ բացասական կարծիքները>> պետության կողմից սահմանված կարգով ընդունված <<վերոհիշյալ օրենքի>> (նկատի է առնվել <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>> սույն թվականի հունիսի 23-ին ընդունված N ՀՕ-247-Ն Հայաստանի Հանրապետության օրենքը) վերաբերյալ, աղավաղվել են տվյալ բնագավառը կարգավորող իրավական ակտերի պահանջները ու հանգել այն եզրակացության, որ կատարված փոփոխությունները նպատակ ունեն.
- միայն նոտարների կողմից իրականացվող միևնույն գործառույթները իրականացնել նաև կադաստրի մարմնի կողմից, սակայն շատ ավելի բարձր վճարի դիմաց.
- 2. <<հորով-մորով անել>> Երևանի քաղաքապետարանի կողմից 3 տարի առաջ իրականացված օտարման գործարքները:
| 633.36 ԿԲ | ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
