20/01/2009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Կոմիտեն 2008 թվականին ապահովել է "Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին" Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի N 1440-Ն և 2008 թվականի հուլիսի 24-ի N 870-Ն որոշումներով հաստատված N1 և N2 հավելվածներում ընդգրկված միջոցառումների իրականացումը:
Կադաստրի պետական կոմիտեն իր գործունեությունն իրականացրել է ընթացիկ և ծրագրային ուղղություններով:
2008 թվականին անշարժ գույքի շուկայում առկա խնդիրների լուծման և նոր ծրագրային աշխատանքների հետ մեկտեղ կարևորվել են նաև այնպիսի միջոցառումների իրականացումը, որոնք ուղղված են եղել անշարժ գույքի շուկայի զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը և համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Հայաստանի Հանրապետության "Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին " օրենքի N1 հավելվածով նախատեսված միջոցների հաշվին կոմիտեի ղեկավարությամբ իրականացվել են 9 ծրագրային աշխատանքներ, որոնց իրականացման համար նախատեսված էր 606080,8հազար դրամ: 2008 թվականի ընթացքում ծրագրային աշխատանքների ֆինանսավորումը կազմել է 404000,5հազար դրամ կամ նախատեսվածի շուրջ 67%-ը: Թվով 7 ծրագրեր իրականացվել են պետական բյուջեով նախատեսված գումարների շուրջ 100%-ի չափով, իսկ թվով 2 ծրագրեր իրականացվել են թերակատարումներով:
Հայաստանի Հանրապետության "Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին" օրենքով նախատեսված կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ծառայությունների գծով պլանավորված 2.400.000,0hազար դրամի դիմաց գանձվել է 2.477.752,6հազար դրամ, որը շուրջ 3,3%-ով գերազանցում է նախատեսվածը: “Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի համաձայն եկամուտների և ծախսերի դրական տարբերությունը՝ 214.416,2 հազար դրամ ընդհանուր գումարով փոխանցվել է պետական բյուջե: Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար գանձվել է 1.040.745,3 հազար դրամ պետական տուրք: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից մատուցված լիցենզավորման ծառայությունների համար գանձվել է 25.685,8 հազար դրամ պետական տուրք: Որակավորման քննություններին մասնակցելու համար հայտատու ֆիզիկական անձանց կողմից վճարված պետական տուրքը կազմել է 846,0 հազար դրամ:
Կադաստրի պետական կոմիտեի համակարգի կողմից 2008թ. սպասարկվել են 490.443 քաղաքացիներ և իրավաբանական անձիք, այդ թվում իրականացվել են 170.670 պետական գրանցումներ, որից` 159.367 միավորը` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցումներ և 11.303 միավորը` շարժական գույքի գրավի և լիզինգի պայմանագրերից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումներ: Տրամադրվել է 274.672 միավոր տեղեկատվություն, այդ թվում 66.649 միավորը` անվճար: Պետական գրանցման մերժումների ընդհանուր թիվը կազմել է 45.101 միավոր:
Կոմիտեի կողմից ապահովվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից ստացված շուրջ 8600 գրությունների և դիմումների քննարկումը և դրանցում բարձրացված հարցերի լուծումը:
| 122.83 ԿԲ | ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2008Թ. ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
