Փնտրել
http://www.e-cadastre.am
ԹԵԺ ԳԻԾ
52-63-22
Ձեր դիմումի ընթացքի
վերաբերյալ
տեղեկատվություն
ստանալու
համար զանգահարել
43 55 25 և 43 55 85 հեռախոսահամարներով
http://www.e-gov.am
Նորություններ

01/11/2011

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՍՈՉԻ



2011 թվականի հոկտեմբերի 26-28-ը ՀՀ կառավարությանն առևնթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվիրակությունը` կոմիտեի նախագահ Ե.Զախարյանի գլխավորությամբ, մասնակցեց Ռուսաստանի Դաշնության քաղաք Սոչիում տեղի ունեցած Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի հերթական 32-րդ նստաշրջանին, որին մասնակցում էին նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ադրբեջանի գեոդեզիայի և քարտեզագրության ծառայությունների ղեկավարները և ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Տ.Ի.Բուզուբաևը:

Նստաշրջանի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրեցին իրենց երկրներում գեոդեզիայի և քարտեզագրության ծառայությունների կողմից իրականացված աշխատանքները: Կարևորելով գեոդեզիայի և քարտեզագրության ծառայությունների ներկայացուցիչների վերապատրաստման կազմակերպումը` նստաշրջանի ընթացքում քննարկվեցին նաև վերջիններիս` Ռուսաստանի Դաշնությունում ուսուցման հետ կապված հարցերը: Հատկանշական է, որ խորհդի անդամները համաձայնեցին նաև պարբերաբար փոխանակել գեոդեզիայի, քարտեզագրության և կադաստրի բնագավառին առնչվող իրավական փաստաթղթեր:


248.92 ԿԲ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՍՈՉԻ