Փնտրել
ԹԵԺ ԳԻԾ
52-63-22
Ձեր դիմումի ընթացքի
վերաբերյալ
տեղեկատվություն
ստանալու
համար զանգահարել
43 55 25 և 43 55 85 հեռախոսահամարներով
http://www.e-gov.am
Նորություններ

27/12/2011

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի "Արաբկիր" սպասարկման գրասենյակի բացումը տեղի ունեցավ դեկտեմբերի 27-ին: Բացմանը ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:


ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կադաստրի համակարգում կգործեն նոր սպասարկման գրասենյակներ, կվերանա անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը: Կոմիտեի նախագահը բարեփոխումների շարքում առանձնացրեց  վճարումների կարգի հեշտացումը` նախկինում գրանցման համար կային վճարման տարբեր սանդղակներ, այժմ սահմանվում է վճարման մեկ ձև` աշխատանքն ավելի դյուրին դարձնելու համար:

"Արաբկիր" սպասարկման գրասենյակի բացմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: