Նորություններ
25/12/2009
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի խոսքը Սուրբ Ծննդյան և Ամանորի առթիվ
Հարգելի գործընկերներ, կադաստրի համակարգի աշխատակիցներ
Շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ:
Մաղթում եմ, որ գալիք տարին բոլորիդ համար լինի բեկումնային, հաջողություններով լի տարի:
Թող 2010 թվականը մեր համակարգի համար լինի աշխատանքային ձեռքբերումների և հնարավոր խոչընդոտներն արժանապատիվ հաղթահարելու տարի:
Ցանկանում եմ, որ նոր տարին ձեզ համար դառնա մասնագիտական հաջողությունների և նվիրական երազանքների իրականացման տարի:
Երվանդ Զախարյան
| 53.01 ԿԲ | ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ |
