Նորություններ
01/04/2009
ԱՅՍՕՐ "ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ" ՊՈԱԿ - ՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԻՉ ԿԱՅԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ:
Հաշվի առնելով տիեզերական գիտության նշանակությունը Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական և գիտատեխնիկական զարգացման համար կարևորվում է Հայաստանի Հանրապետությունում տիեզերական դիտարկումների կենտրոնի ստեղծումը:
Տիեզերական դիտարկումների կենտրոնը հնարավորություն կստեղծի տիեզերական տեխնոլոգիաները գործնականում օգտագործել հանրապետության անվտանգության և տնտեսության խնդիրները լուծելիս: Տիեզերական տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանի Հանրապետությունում նախևառաջ կապված է հողային կադաստրի, քարտեզագրման ու գեոդեզիայի ոլորտներում խնդիրներ լուծելու նպատակով Երկիր մոլորակի հեռակառավարվող զոնդավորման տիեզերական համակարգերի, ինչպես նաև շարժական օբյեկտների մոնիտորինգի համար նախատեսված տիեզերական համակարգերի օգտագործման հետ:
| 50.2 ԿԲ | ԱՅՍՕՐ "ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ" ՊՈԱԿ-ՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԻՉ ԿԱՅԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ |
