30/06/2011
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի խոսքը համակարգի ստեղծման 14 ամյակի կապակցությամբ
ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ |
|
|
|
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ կադաստրի համակարգի ստեղծման 14-րդ տարեդարձի և Հողաշինարարի և գեոդեզիստի օրվա կապակցությամբ: Հիրավի, անցնած տարիների ընթացքում մեծածավալ աշխատանքներ են կատարվել կադաստրի համակարգի կայացման և զարգացման ուղղությամբ: Հատկանշական է, որ կադաստրի պետական կոմիտեին գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտի լիազորությունների փոխանցման առաջին իսկ օրվանից մենք իրականացվում ենք ակտիվ աշխատանքներ այդ բնագավառում միասնական տեխնիկական քաղաքականության նոր տեխնոլոգիաների և մեխանիզմների մշակման և ներդրման համար: Մենք, իսկապես, մեծ կարևորություն ենք տալիս նաև միջպետական համագործակցությանը: Կադաստրի համակարգը կատարյալ տեսնելը յուրաքանչյուրիս ցանկությունն է, ինչի համար պահանջվում է բոլորիս ներդրումն ու հետևողական աշխատանքը: Համակարգը զերծ չէ թերություններից, այդուհանդերձ, այսօր, արդեն անվիճելի իրողություն են համակարգում` քաղաքացիների սպասարկման որակի բարելավմանն ուղղված բարեփոխումները: Արդեն իսկ իրականացվում են ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած` համակարգին առնչվող արմատական բարեփոխումների հայեցակարգի դրույթները, ներդրվում են նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան մեզ առավել որակյալ ծառայություն մատուցել քաղաքացիներին: Հարգելի գործընկերներ, մենք բոլորս, յուրաքանչյուրս մեր կարողությունների ու հնարավորությունների սահմաններում, ամեն ինչ պետք է անենք մեր ձեռնարկած բարեփոխումներն ու մտահղացումները կյանքի կոչելու և համակարգի առաջընթացն ապահովելու համար: |
| Մաղթում եմ ձեզ հաջողություններ, նոր գաղափարներ, երկար և բեղմնավոր աշխատանքային կյանք, կամք ու համբերություն Ձեր դժվարին աշխատանքը նվիրումով կատարելու համար: | |
Երվանդ Զախարյան |
|

