Frequently asked questions
-
Ի՞նչ է անշարժ գույքը:
Անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը: («Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդված)
-
Ո՞վ է ձեռք բերում հողամասի վրա կառուցված շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի uեփականության իրավունքը:
Հողամաuի uեփականատերն է ձեռք բերում իրեն պատկանող հողամաuի վրա կառուցված շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի uեփականության իրավունք: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդված)
-
Ի՞նչ է հողամասի կառուցապատման իրավունքը:
Կառուցապատման իրավունքը անձի իրավունքն է այլ անձի պատկանող հողամասում` քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաև հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ՝ սահմանված կարգով կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել և կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել և օգտագործել այդ գույքը: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդված)
-
Ի՞նչ է ինքնակամ կառույցը:
Ինքնակամ կառույց է համարվում oրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդված)