Էլեկտրոնային արխիվացում

ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ  ԳՈՐԾԵՐԻ  ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ  ԱՐԽԻՎՆԵՐԻ  ՍՏԵՂԾՄԱՆ  ԱՇԽԱՏՆՔՆԵՐ

 

          Կադաստրային գործերի Էլեկտրոնային արխիվը դա էլեկտրոնային կրիչների վրա պահվող կադաստրային գործի մեջ մտնող փաստաթղթերի էջերի էլեկտրոնային պատճենների և տվյալ կադաստրային գործին առնչվող տեքստային տվյալների շտեմարանների ամբողջությունն է:

          Կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվների ստեղծման աշխատանքները բաղկացած են 4 միմյանց հաջորդող փուլերից, որոնց ամբողջական ավարտի դեպքում կադաստրային գործը կամ դրանում պարունակվող փաստաթղթերը կարող են համարվել արխիվացված: Խոսքը գնում է կադաստրային գործերի փաստաթղթերի ծածկագրման, տեքստային տվյալների /կադաստրային գործի ռեկվիզիտներ, փաստաթղթերի անվանումներ/ համակարգչային մուտքագրման, տեսաներածման /կամ թվային լուսանկարահանման/ և մշակման փուլերի մասին:

          Կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվների ստեղծման ուղղությամբ վերջին տարիների ընթացքում կատարվել են բավականին լուրջ աշխատանքներ: Մասնավորապես, 2007-2009 թվականների ընթացքում հնարավոր եղավ ավարտել էլեկտրոնային արխիվացման հիմնական[1] փուլի աշխատանքները Երևան քաղաքի 9 տարածքային ստորաբաժանումներում, ինչպես նաև Կոմիտեի աշխատակազմի Չարենցավան,  Ծաղկահովիտ, Ախուրյան, Աշոցք, Ամասիա, Վեդի, Արարատ, Մասիս, Վաղարշապատ, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Աբովյան, Հրազդան, Անի, Գյումրի և Իջևան տարածքային ստորաբաժանումներում: Ընդհանուր առմամբ` առ 01.01.2010թ., ամբողջությամբ ավարտվել են Երևան քաղաքի, ինչպես նաև հանրապետության 738 համայնքերի /ցանկը կցվում է/ անշարժ գույքի միավորների կադաստրային գործերի արխիվացման հիմնական փուլի աշխատանքները:

          2010 թվականի ընթացքում կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվների ստեղծման հիմնական փուլի աշխատանքները շարունակվելու են էլեկտրոնային արխիվների ստեղծման աշխատանքները ամբողջությամբ չավարտված բոլոր տարածքային ստորաբաժանումներում: Ըստ սահմանված ժամանակացույցի 2010 թվականի ընթացքում նախատեսվում է ավարտել ևս 145 համայնքերի անշարժ գույքի միավորների կադաստրային գործերի արխիվացման հիմնական փուլի աշխատանքները:

 


[1] ÐÇÙÝ³Ï³Ý ÷áõÉÇ ³ß˳ï³ÝùÝ»ñ »Ý ѳݹÇë³Ýáõ٠ݳËÏÇÝáõ٠ϳ½Ùí³Í ϳ¹³ëïñ³ÛÇÝ ·áñÍ»ñÇ ³ñËÇí³óáõÙÁ:



349.57 ԿԲ ՑԱՆԿ ԱՌ 01.01.2010 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԷԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՀԱՄԱԱՅՆՔԵՐԻ /ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ/