Հողամասերի կադաստրային գնահատում


           Անշարժ գույքի կադաստրային գնահատման հիմնական նպատակը գույքահարկի և հողի հարկի հարկման բազաների ձևավորումն է: Գույքահարկի և հողի հարկի բազաները կարևոր նշանակություն ունեն համայնքների բյուջեների ձևավորման խնդրում: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են   "Հողի հարկի մասին՚" 1994 թվականին ընդունված և ՙԳույքահարկի մասին՚ 2002 թվականին ընդունված օրենքները: Հայաստանում անշարժ գույքի կադաստրային գնահատումը իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կադաստրային գնահատման կարգերով: Կադաստրի համակարգի ստեղծման /1997թ/ օրվանից ի վեր անշարժ գույքի կադաստրային գնահատման աշխատանքներն իրականացվել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից:

           Հողամասերի կադաստրային գնահատում հողի հարկի հաշվարկման նպատակով  Հայաստանի Հանրապետությունում հողամասերի կադաստրային գնահատման, հողի հարկի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորող հիմնական նորմատիվ իրավական ակտերն են.
           "Հողի հարկի մասին" Հայաստանի Հանրապետության օրենք, "Հայաստանի Հանրապետության բնակավայրերի (քաղաքների, քաղաքատիպ ավանների, գյուղերի) հողերի կադաստրային զուտ եկամտի և հողի կադաստրային արժեքի ժամանակավոր չափերի հաստատման մասին" N462 որոշում, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի այաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին" N237 որոշում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի "Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս (մարզերի համար) գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված հողերի և գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի) կադաստրային գնահատման կարգը հաստատելու մասին" N1101-Ն որոշում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի "Հողի uեփականատերերի և պետական uեփականություն հանդիuացող հողի անհատույց (մշտական) օգտագործողների հողերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 10-ի N 629 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին" N465-Ն որոշում, Ձև 1, Ձև 2, Ձև 3: Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1994 թվականի հոկտեմբերի 7-ի "Երևան քաղաքի տարածքային գոտիների սահմանման մասին" N43/10 որոշում:

           "Հողի հարկի մասին" ՀՀ օրենքի, Հողային օրենսգրքի և ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, հողի հարկով հարկման ամենամյա բազաների ստեղծման նպատակով յուրաքանչյուր տարի իրականացվել են հողամասերի կադաստրային գնահատություններ: Ձևավորված հողի հարկի բազաները Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի N465 որոշմամբ սահմանված կարգով տրամադրվել են տեղական ինքնակառավարման և հարկային պետական ծառայության տարածքային մարմիններին:

            Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությանը և "Հողի հարկի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի հաստատում է հողերի կադաստրային արժեքների և զուտ եկամտի չափեր տվյալ տարվա համար, որոնց հիման վրա հողի հարկի բազայի ձևավորման նպատակով իրականացվում է հողամասերի կադաստրային գնահատություն: Կառավարության կողմից սահմանված հողերի կադաստրային արժեքների և զուտ եկամտի չափերը հիմք են հանդիսանում նաև պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը օտարելու (ուղղակի կամ աճուրդով վաճառելու), վարձակալության, կառուցապատման իրավունքով տրամադրելու կամ այլ դեպքերում, այդ հողամասերի կադաստրային արժեքների հաշվարկման համար:

            Հողի հարկի բազաների ձևավորման աշխատանքները կադաստրի համակարգի ստեղծման /1997թ/ օրվանից իրականացվում են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից:



73.48 ԿԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 3 ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ. N 237 /ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ/ "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ՀՈՂԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՂԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ"
82.52 ԿԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 25 ՀՈՒԼԻՍԻ 2002 Թ. N 1101-Ն "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ (ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՐ) ԳՏՆՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ (ԱՆՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ) ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ"
68.97 ԿԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1994 Թ. N 462 "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ (ՔԱՂԱՔՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՏԻՊ ԱՎԱՆՆԵՐԻ, ԳՅՈՒՂԵՐԻ) ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ԵՎ ՀՈՂԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՉԱՓԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ"
33.74 ԿԲ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ / ՁևN3/
33.75 ԿԲ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ (ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ) ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ / Ձև N2/
33.15 ԿԲ ԱՄՓՈՓ ՑՈՒՑԱԿ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ / Ձև N1/
30.17 ԿԲ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 19 ԱՊՐԻԼԻ 2007Թ. N465-Ն "ՀՈՂԻ UԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ UԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻUԱՑՈՂ ՀՈՂԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N629 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ"
109.65 ԿԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ "ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ"
455.04 ԿԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՀՈՂԱԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՇՐՋԱՆՆԵՐ
483.72 ԿԲ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՏԻՆԵՐ /ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ/