Լիցենզավորում

        1998թ-ի սեպտեմբերից մինչև 2001թ-ի օգոստոսը (մինչև "Լիցենզավորման մասին" ՀՀ օրենքի ընդունումը) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության 10.09.1998թ N 183-Կ հրամանի հիման վրա իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի շուկայական գնահատման և ռիելթորական գործունեությունների լիցենզավորումը:      

        2001թ-ի մայիսին ընդունված "Լիցենզավորման մասին" ՀՀ օրենքով լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկում ընդգրկվել են տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունները, որոնց համապատասխան լիցենզիաները տրվում են անժամկետ: 2005թ.-ի հոկտեմբերի 4-ին ընդունված "Լիցենզավորման մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին" ՀՀ օրենքի համաձայն "Տեղագրական և կադաստրային քարտեզագրում" գործունեության տեսակի փոխարեն ընդգրկվեց "Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում" գործունեությունը:  

        Նշված գործունեությունների լիցենզավորման գործընթացը իրականացվում է ՀՀ կառավարության 07.01.2002թ. "ՀՀ տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևը հաստատելու մասին" N 5 և ՀՀ կառավարության 15.05.2002թ. "Հայաստանի Հանրապետությունում "Անշարժ գույքի գնահատում" և "Ռիելթորական գործունեություն" լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման կարգը և   Հայաստանի Հանրապետությունում "Տեղագրական և կադաստրային քարտեզագրում", "Անշարժ գույքի գնահատում" և "Ռիելթորական գործունեություն" գործունեությունների իրականացման կարգը հաստատելու մասին" N 532 որոշումների հիման վրա:

        Լիցենզիաների համար օրենքով սահմանված են տարեկան պետական տուրքեր, այդ թվում՝ "Տեղագրական քարտեզագրման և hողաշինարարական աշխատանքների իրականացում" գործունեության համար՝ 50 000 ՀՀ դրամ, "Անշարժ գույքի գնահատում" գործունեության համար՝ 150 000 ՀՀ դրամ և "Ռիելթորական գործունեություն" գործունեության համար՝ 50 000 ՀՀ դրամ:

        Անշարժ գույքի գնահատման գործունեությունը կանոնակարգելու գործում կարևոր նշանակություն ունեցավ 2005թ-ի հոկտեմբերի 4-ին ընդունված "Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը, որը նպատակաուղղված է անշարժ գույքի գնահատման բնագավառում պետական և մասնավոր հատվածի գործառույթները տարանջատելուն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կանոնակարգելուն, անշարժ գույքի գնահատման միջազգային ստանդարտներին համահունչ "Անշարժ գույքի գնահատման" ՀՀ ստանդարտը կիրարկելուն:  

        "Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին" ՀՀ օրենքի պահանջի համաձայն, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն համագործակցելով անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների հետ, մշակեց "Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտը", որը ընդունվել է Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ-ի կողմից, հաստատվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության 2006թ-ի հունիսի 29-ի թիվ 146-Ա հրամանով, գրանցվել է Հայաստանի Հանրապետության ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի գրանցման մատյանում՝ հմ. 462-2006 առ 06.07.2006 և ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 8-ի N955-Ն որոշման համաձայն ուժի մեջ է մտել 2006 թվականի սեպտեմբերի 1-ից:

        Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտը ենթակա է պարտադիր կիրառման ՀՀ օրենսդրությանը համապատասխան անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց, ինչպես նաև անշարժ գույքի գնահատման աշխատանքներ պատվիրող քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտների կողմից:

        Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի հիմնական նպատակներն են՝

  • Անշարժ գույքի գնահատման ժամանակ կիրառվող հիմնական հասկացությունների նույնականացումը,
  • Անշարժ գույքի շուկայական արժեքից տարբեր արժեքների սահմանումը,
  • Գնահատման գործընթացում կիրառվող ընթացակարգերի և մեթոդների սահմանումը,
  • Գնահատման արդյունքների ձևակերպման նկատմամբ միասնական պահանջների սահմանումը,
  • Գնահատողի վարքագծի կանոնների սահմանումը, որով կարգավորվում են գնահատողների, գնահատման սուբյեկտների, գնահատողների և հասարակության միջև փոխհարաբերությունները:

        ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 8-ի N955-Ն որոշմամբ պետական կառավարման մարմինների ղեկավարների համար սահմանվեց պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը գնահատելու դեպքում գնահատման գործունեություն իրականացնող անձանցից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց պատասխանատվության ռիսկը ապահովագրելու պահանջ, որի չափը չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկից:

        Անշարժ գույքի գնահատման ստանդարտով սահմանվել է անշարժ գույքի գնահատման ժամանակ կիրառվող հիմնական սկզբունքները, տերմինները՝ համապատասխան սահմանումներով, անշարժ գույքի գնահատման աշխատանքների ընթացակարգը:

        Ստանդարտով սահմանվել է նաև անշարժ գույքի, այդ թվում գյուղատնտեսական նշանակության հողերի շուկայական արժեքի մասին հիմնավորված եզրակացության հանգելու համար հաշվի առնվող անհրաժեշտ գործոնները, իսկ ստանդարտի  հավելվածում՝ գյուղատնտեսական նշանակության հողերի  շուկայական արժեքի որոշման համար գնահատողի կողմից հաշվի առնվող այլ գործոնների դասակարգումը, ցուցանիշները և գործակիցները:

        Ստանդարտով սահմանվել են գնահատություն իրականացնելու ժամանակ թույլատրելի շեղումները, ըստ որի.

        ա/ Միևնույն անշարժ գույքի համար, գնահատման տարբեր մեթոդներով հաշվարկված առավելագույն և նվազագույն արժեքների միջև շեղումը չի կարող գերազանցել 20%-ը (հաշվարկած առավելագույն արժեքի նկատմամբ),

        բ/ Երկու տարբեր գնահատողների կողմից միևնույն անշարժ գույքի համար, միևնույն ժամանակահատվածում (որի ընթացքում տվյալ անշարժ գույքի շուկայում գների էական փոփոխություններ տեղի չեն ունեցել), գնահատման հաշվետվության արդյունքում ձևավորված արժեքների միջև թույլատրելի շեղումը չի կարող գերազանցել 20%-ը (հաշվարկած առավելագույն արժեքի նկատմամբ):

        "Անշարժ գույքի գնահատման  գործունեության մասին" ՀՀ օրենքի պահանջների համաձայն գնահատողների որակավորման (վերաորակավորման) նպատակով կադաստրի պետական կոմիտեի կողմից հավատարմագրված ուսումնական հաստատությունների ներգրավմամբ պարբերաբար կազմակերպում են "Անշարժ գույքի գնահատում" մասնագիտական որակավորման դասընթացներ: "Անշարժ գույքի գնահատման  գործունեության մասին" ՀՀ օրենքի համաձայն որակավորման վկայականը տրվում է 3 տարի ժամկետով և գնահատողի վերաորակավորումը իրականացվում է 3 տարին մեկ:

        Որպես լիցենզավորող լիազոր մարմին՝ կադաստրի պետական կոմիտեի կողմից, օրենսդրության շրջանակներում, իրականացվում է հսկողություն լիցենզավորված անձանց կողմից իրականացվող գործունեությունների նկատմամբ:

        Կատարվում են համատեղ աշխատանքներ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ` անշարժ գույքի շուկայում չլիցենզավորված անձանց իրավական դաշտ բերելու ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկան

2005թ. մայիսին 

         /վերլուծություն/ 

 

 

2005թ. մայիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 9490 գործարքներ, որոնց քանակը 2004թ. մայիսի համեմատ աճել է 23.8%-ով, իսկ 2005թ. ապրիլի  համեմատ` նվազել 6.4%-ով:

2005թ. մայիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների ծավալներն, ըստ մարզերի, ունեն հետևյալ բաշխվածությունը.

 

2005թ. մայիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներն, ըստ տեսակների, ունեն  հետևյալ  բաշխվածությունը.

 
 

 

2005թ. մայիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 3523 օտարման գործարքների 88.4%-ը կազմել են առուվաճառքները, 10.8%-ը` նվիրատվությունները և 0.8 %-ը` փոխանակությունները: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 41.9%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ 41.8%-ը՝ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ:

2005թ. մայիսին անշարժ գույքի օտարման գործարքների քանակը, 2004թ. մայիսի համեմատ, աճել է 15.4%-ով, իսկ 2005թ. ապրիլի համեմատ` նվազել 7.5%-ով: 2005թ. մայիսին Երևան քաղաքում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 69.4%-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում, 2004թ մայիսի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 29.1%-ով, իսկ 2005թ. ապրիլի համեմատ` 2.7%-ով: 

2005թ. մայիսին Երևան քաղաքում վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների /պայմանագրային/ գների և ռիելթորական գործակալություններում առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ մակերեսի հաշվարկով հետևյալ շուկայական միջինացված գները և դրանց փոփոխման միջակայքերը.

 

/1ԱՄՆ դոլարը 2005թ. մայիսին համարժեք է 445.1դրամին/

Համայքներ 

Նվազագույն և առավելագույն գները 2005թ. մայիսին 

/ԱՄՆ  դոլարին համարժեք դրամ/

Միջին  գները 

/ԱՄՆ  դոլարին համարժեք դրամ/

         մայիս 

2004թ. 

մայիս 

2005թ. 

ապրիլ 

2005թ.

Կենտրոն 

350.0-970.0

450.5

605.1

590.0

Արաբկիր 

250.0-650.0

351.7

515.0

500.5

Քանաքեռ-Զեյթուն 

200.0-500.0

217.5

313.8

300.8

Նոր-Նորք 

200.0-400.0

183.5

289.8

270.0

Ավան 

180.0-350.0

174.6

269.5

256.0

Էրեբունի 

160.0-400.0

175.8

253.5

240.5

Շենգավիթ 

160.0-450.0

200.6

303.5

295.2

Դավթաշեն 

200.0-450.0

220.4

312.7

301.0

Աջափնյակ 

200.0-450.0

198.3

301.7

285.0

Մալաթիա-Սեբաստիա 

200.0-400.0

199.2

293.7

280.5

Նուբարաշեն 

90.0-180.0

75.8

140.0

125.0

Միջինը Երևանում                  /բացի Նորք-Մարաշից/ 

90.0-970.0

222.5

327.1

313.1

 

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Երևան քաղաքում 2005թ. մայիսին, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գների ամսեկան աճը կազմել է 4.5%:  

2005թ. մայիսին մարզերում, բացառությամբ Երևանը, վաճառվել են  բազմաբնակարան բնակելի շենքերի 377 բնակարաններ, որոնց քանակը 2004թ. մայիսի  համեմատ նվազել է  11.1%-ով, իսկ 2005թ. ապրիլի  համեմատ`  6.2%-ով:  

2005թ. մայիսին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների /պայմանագրային/ գների և ռիելթորական գործակալություններում առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ մակերեսի հաշվարկով հետևյալ շուկայական միջինացված գները և դրանց փոփոխման միջակայքերը.

 

 

 

 

 

 

 

 

Մարզեր 

Քաղաքներ 

Նվազագույն և առավելագույն գները 2005թ. մայիսին 

/ԱՄՆ  դոլարին համարժեք դրամ/

Միջին  գները 

/ԱՄՆ  դոլարին համարժեք դրամ/

մայիս 

2004թ. 

մայիս 

2005թ. 

ապրիլ 

2005թ.

Արագածոտն 

Աշտարակ 

40.0-150.0

63.2

98.3

92.3

Ապարան 

20.0-60.0

32.0

45.0

42.0

Թալին 

20.0-65.0

30.5

45.0

39.0

Արարատ 

Արտաշատ 

40.0-95.0

55.8

76.8

73.5

Մասիս 

40.0-100.0

58.9

89.5

80.0

Վեդի 

30.0-65.0

39.8

45.5

45.0

Արարատ 

30.0-70.0

36.6

58.2

52.2

Արմավիր 

Վաղարշապատ 

50.0-180.0

86.5

153.5

150.5

Արմավիր 

40.0-110.0

50.0

89.5

81.5

Մեծամոր 

20.0-65.0

32.6

49.0

43.0

Գեղարքունիք 

Սևան

20.0-75.0

32.9

51.0

45.8

Գավառ

20.0-65.0

32.8

41.8

37.5

Մարտունի

20.0-70.0

34.0

50.0

42.0

Վարդենիս

10.0-45.0

17.3

24.5

24.0

Ճամբարակ

13.0-45.0

17.9

20.3

20.0

Լոռի

Վանաձոր

30.0-95.0

62.3

80.0

74.0

Ստեփանավան

20.0-65.0

34.3

46.7

46.0

Սպիտակ

30.0-80.0

34.0

50.6

50.0

Ալավերդի

15.0-50.0

25.8

35.7

27.1

Տաշիր

15.0-60.0

23.0

42.0

37.0

Թումանյան

9.0-20.0

9.0

11.2

11.0

Շամլուղ

5.0-18.5

5.0

6.1

6.1

Ախթալա

15.0-35.5

18.7

22.8

22.6

Կոտայք

Աբովյան

45.0-180.0

89

149.0

135.0

Նոր Հաճն

50.0-120.0

58.9

100.4

95.2

Բյուրեղավան

30.0-100.0

37.5

72.0

65.0

Եղվարդ

35.0-100.0

44.2

88.4

80.1

Հրազդան

30.0-100.0

34.5

60.3

54.2

Ծաղկաձոր

40.0-150.0

75.9

114.5

109.5

Չարենցավան

30.0-85.0

35

64.3

60.3

Շիրակ

Գյումրի

40.0-120.0

72.2

86.8

79.6

Արթիկ

20.0-60.0

28.5

44.5

44.2

Մարալիկ

18.0-50.0

26.5

35.2

35.0

Սյունիք

Գորիս

25.0-100.0

34.8

76.5

69.0

Կապան

20.0-80.0

33.1

58.0

58.0

Սիսիան

20.0-80.0

32

52.3

52.3

Մեղրի

18.0-80.0

25.3

43.0

40.0

Ագարակ

18.0-80.0

25.2

36.1

30.1

Քաջարան

13.0-40.0

18.9

27.5

27.0

Դաստակերտ

10.0-25.0

12.0

14.1

14.0

Վայոց Ձոր

Վայք

30.0-80.0

35.3

52.0

46.0

Եղեգնաձոր

40.0-100.0

47

78.5

73.2

Ջերմուկ

40.0-120.0

41.1

84.0

82.5

Տավուշ

Դիլիջան

30.0-80.0

36.3

64.5

59.5

Իջևան

40.0-100.0

43.5

73.0

72.2

Բերդ

25.0-70.0

29.3

54.5

50.2

Նոյեմբերյան

15.0-45.0

27.2

27.8

27.7

 

  2005թ. մայիսին հանրապետության մարզերում, բացառությամբ Երևանը, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գների ամսեկան աճը կազմել է 7.2%:

    2005թ. մայիսին հանրապետությունում արձանագրվել են անհատական բնակելի տների 360 առուվաճառքների գործարքներ, այդ թվում Երևան քաղաքում՝ 78, մյուս մարզերում միասին վերցրած՝ 282: 2004թ. մայիսի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքների գործարքների քանակը նվազել է 22.7%-ով, ընդ որում Երևան քաղաքում` 11.4 %-ով, իսկ մյուս մարզերում միասին վերցրած` 25.4%-ով: 2005թ. ապրիլի  համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 20.0%-ով, ընդ որում Երևան քաղաքում`  35.5%-ով, իսկ մյուս մարզերում միասին վերցրած` 14.3%-ով:

2005թ. մայիսին Երևան քաղաքի համայնքներում շինության 250.0 քմ և տնամերձի 400.0քմ միջին մակերեսներով անհատական բնակելի տների առուվաճառքների /պայմանագրային/ գների և ռիելթորական գործակալություններում առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են հետևյալ շուկայական գները` հաշվարկված  շինության 1քմ մակերեսով, ներառյալ  տնամերձի միավորի գինը, և դրանց փոփոխման միջակայքերը.

Համայքներ

Նվազագույն և առավելագույն գները 2005թ. մայիսին

/ԱՄՆ  դոլարին համարժեք դրամ/

Միջին  գները

/ԱՄՆ  դոլարին համարժեք դրամ/

մայիս

2004թ.

մայիս

  2005թ.

ապրիլ

      2005թ.

Կենտրոն

255.0-2000.0

462.5

669.1

640.4

Արաբկիր

200.0-1000.0

354.6

537.2

503.7

Քանաքեռ-Զեյթուն

150.0-600.0

219.4

320.9

304.3

Նորք-Մարաշ

200.0-1000.0

331.9

382.1

362.3

Ավան

190.0-800.0

176.8

276.2

258.8

Էրեբունի

150.0-500.0

177.0

260.4

243.7

Շենգավիթ

150.0-450.0

201.2

311.1

298.9

Դավթաշեն

200.0-900.0

221.6

324.9

307.5

Աջափնյակ

125.0-600.0

199.8

311.3

288.6

Մալաթիա-Սեբաստիա

140.0-900.0

200.7

304.3

284.4

Նուբարաշեն

80.0-200.0

76.2

148.8

128.6

Միջինը Երևանում                  /բացի Նոր-Նորքից/

80.0-2000.0

238.3

349.7

329.2

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Երևան քաղաքում 2005թ. մայիսին անհատական բնակելի տների շինության 1 քմ մակերեսի   շուկայական միջին գների, ներառյալ տնամերձի միավորի գինը, ամսեկան աճը կազմել է  6.2%:

2005թ. մայիսին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, շինության 200.0 քմ և տնամերձի 1000.0քմ միջին մակերեսներով անհատական բնակելի տների առուվաճառքների /պայմանագրային/ գների և ռիելթորական գործակալություններում առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են հետևյալ շուկայական գները` հաշվարկված  շինության 1քմ մակերեսով, ներառյալ  տնամերձի միավորի գինը, և դրանց փոփոխման միջակայքերը.

 

Մարզեր

Քաղաքներ

Նվազագույն և առավելագույն գները 2005թ. մայիսին

/ԱՄՆ  դոլարին համարժեք դրամ/

Միջին  գները

/ԱՄՆ  դոլարին համարժեք դրամ/

մայիս

2004թ.

մայիս

2005թ.

ապրիլ

2005թ.

Արագածոտն

Աշտարակ

60.0-180.0

83.4

103.8

98.9

Ապարան

25.0-60.0

38.9

47.4

43.7

Թալին

20.0-65.0

30.9

47.1

40.3

Արարատ

Արտաշատ

50.0-90.0

62.0

79.4

74.9

Մասիս

50.0-100.0

63.0

91.8

81.6

Վեդի

30.0-70.0

40.5

50.7

50.5

Արարատ

30.0-80.0

37.6

60.6

54.1

Արմավիր

Վաղարշապատ

80.0-180.0

90.2

155.6

152.7

Արմավիր

50.0-100.0

52.7

91.5

83.0

Գեղարքունիք

Սևան

20.0-65.0

36.4

53.0

48.8

Գավառ

20.0-60.0

39.9

44.1

41.6

Մարտունի

25.0-60.0

35.1

52.6

45.5

Վարդենիս

15.0-50.0

21.3

27.7

27.6

Ճամբարակ

15.0-50.0

20.1

24.3

24.3

Լոռի

Վանաձոր

50.0-90.0

69.7

83.5

75.7

Ստեփանավան

35.0-80.0

35.1

58.6

58.3

Սպիտակ

35.0-70.0

34.3

52.6

51.9

Ալավերդի

15.0-50.0

26.0

37.8

30.0

Տաշիր

15.0-55.0

23.3

45.0

38.4

Թումանյան

10.0-30.0

10.1

14.1

14.0

Շամլուղ

5.0-20.0

6.2

8.9

8.9

Ախթալա

20.0-40.0

19.9

24.3

24.3

Կոտայք

Աբովյան

70.0-180.0

93.0

151.4

136.3

Նոր Հաճն

40.0-120.0

59.3

102.6

98.2

Բյուրեղավան

35.0-90.0

38.2

74.4

66.5

Եղվարդ

50.0-100.0

47.6

90.4

82.1

Հրազդան

35.0-80.0

40.5

63.0

58.6

Ծաղկաձոր

70.0-150.0

85.8

122.2

115.4

Չարենցավան

35.0-90.0

35.8

67.5

63.4

Շիրակ

Գյումրի

60.0-120.0

91.6

95.7

92.4

Արթիկ

20.0-70.0

28.7

46.6

46.3

Մարալիկ

25.0-50.0

26.9

37.2

36.4

Սյունիք

Գորիս

40.0-90.0

35.7

79.1

70.2

Կապան

30.0-80.0

34.7

60.4

59.9

Սիսիան

20.0-70.0

32.4

54.4

47.8

Մեղրի

25.0-60.0

28.2

45.2

41.4

Ագարակ

15.0-50.0

27.4

38.2

31.6

Դաստակերտ

10.0-35.0

13.1

16.7

16.6

Վայոց Ձոր

Վայք

20.0-60.0

37.0

54.0

48.1

Եղեգնաձոր

40.0-100.0

49.3

80.6

75.0

Ջերմուկ

25.0-90.0

43.4

61.6

60.4

Տավուշ

Դիլիջան

30.0-90.0

39.2

73.0

68.6

Իջևան

40.0-90.0

43.9

75.5

73.6

Բերդ

20.0-85.0

30.9

56.2

51.4

Նոյեմբերյան

20.0-60.0

30.8

31.1

31.1

 

2005թ. մայիսին հանրապետության մարզերում, բացառությամբ Երևանը, անհատական բնակելի տների շինության 1 քմ մակերեսի   շուկայական միջին գների, ներառյալ տնամերձի միավորի գինը, ամսեկան աճը կազմել է 7.2%:

Ընդհանուր առմամբ, 2005թ. մայիսին հանրապետությունում օտարվել են 1034.46 հա /այդ թվում` 91.13 հա Երևանում/ ընդհանուր մակերեսով հողեր, որից 900.91 հա կազմել են գյուղատնտեսական նշանակության հողերը: Ընդ որում 967.86 հա հողերի /այդ թվում`89.16 հա Երևանում/  նկատմամբ իրականացվել են առուվաճառքի գործարքներ, որից 841.76 հա  գյուղատնտեսական նշանակության հողեր են:

Օտարված 65.20 հա /այդ թվում` 1.32 հա Երևանում/ հողերի նկատմամբ իրականացվել են նվիրատվության գործարքներ, որից 59.15 հա գյուղատնտեսական նշանակության հողեր են:

Հողերի առուվաճառքների առավել մեծ մակերեսներ արձանագրվել են Արմավիրի մարզում` 619.55 հա, որից 613.79 հա գյուղատնտեսական նշանակության են:

Ստորև ներկայացվում է 2005թ. մայիսին մարզերում վաճառված հողերի միավորների քանակների և մակերեսների բաշխվածությունը, որտեղ ներառված չեն արդյունաբերական օբյեկտների և հատուկ պահպանվող տարածքների հողերը.

ԱՐԶԻ  ԱՆՎԱՆՈՒՄԸ 

Պետական և համայնքային  սեփականություն  հանդիսացող 

Մասնավոր սեփականություն  հանդիսացող 

Գյուղատնտե

սական նշանա-ության  հողերի

Բնակավայրերի հողեր

Գյուղատնտեսական նշանա-ության  հողերի

Բնակավայրերի հողեր

բնակելի կառուցապատ.

/տնամերձ/ հողերի

հասարակական

կառուցապատ . հողերի

բնակելի կառուցապատ.

/տնամերձ/

հողերի

հասարակական

կառուցապատ . հողերի

Միավարների քանակը

Մակերեսը   /հա/

Միավարների քանակը

Մակերեսը   /հա/

Միավարների քանակը

Մակերեսը   /հա/

Միավարների քանակը

Մակերեսը   /հա/

Միավարների քանակը

Մակերեսը   /հա/

Միավարների քանակը

Մակերեսը   /հա/

Երևան

0

0.00

8

0.94

15

76.89

0

0.00

91

8.19

20

3.13

Արագածոտն

3

12.68

0

0.00

0

0.00

74

21.07

45

4.75

0

0.00

Արարատ

26

45.43

14

1.40

20

0.28

100

39.89

68

6.05

1

0.06

Արմավիր

50

388.69

0

0.00

1

0.02

100

225.11

55

4.86

4

0.75

Գեղարքունիք

0

0.00

2

1.12

0

0.00

10

4.51

7

1.25

0

0.00

Լոռի

0

0.00

0

0.00

0

0.00

33

19.68

7

0.74

1

0.002

Կոտայք

1

1.13

21

1.67

0

0.00

107

38.92

120

11.34

2

0.53

Շիրակ

0

0.00

2

0.04

1

0.07

13

8.94

7

0.60

0

0.00

Սյունիք

0

0.00

0

0.00

0

0.00

9

6.78

2

0.09

0

0.00

Վայոց Ձոր

0

0.00

0

0.00

3

0.02

10

27.48

2

0.38

0

0.00

Տավուշ

0

0.00

1

0.04

0

0.00

3

1.45

3

0.45

0

0.00

Ընդամենը 

80 

447.93 

48 

5.21 

40 

77.28 

459 

393.83 

407 

38.70 

28 

4.47 

 

2005թ. մայիսին հանրապետությունում արձանագրվել են 1067 միավոր հողերի առուվաճառքի գործարքներ /2004թ մայիսին` 786/ այդ թվում 539-ը՝ գյուղատնտեսական նշանակության /376/, 523-ը՝ բնակավայրերի /403/, 4-ը` արդյունաբերական օբյեկտների /5/ և 1-ը` հատուկ պահպանվող տարածքների հողերի նկատմամաբ /2/:

2005թ. մայիսին հողերի առուվաճառքներից 158 միավորը իրականացվել են աճուրդների միջոցով /2004թ մայիսին` 187/, այդ թվում 11-ը՝ /34.00 հա/ Երևանում /10/, իսկ 147-ը՝ /452.82 հա/ մյուս մարզերում /177/: Աճուրդային կարգով վաճառված հողերից 80 միավորը  /447.93 հա/ հանդիսացել է գյուղատնտեսական /2004թ մայիսին` 58/,  45-ը՝ /4.94 հա/  բնակելի կառուցապատման /տնամերձ/ /119/, 30-ը՝ /33.64 հա/ հասարակական կառուցապատման /8/  և 3-ը  /0.31 հա/  արդյունաբերական օբյեկտների հողեր:

2005թ. մայիսին հանրապետությունում արձանագրված 539 միավոր գյուղատնտեսական նշանակության հողերի  առուվաճառքներից 80-ն իրականացվել են աճուրդների և  12-ը` դատարանի վճիռների  միջոցով:

Ստորև աղյուսակում ներկայացվում են գյուղատնտեսական նշանակության հողերի պայմանագրային և շուկայական միջին գների վերլուծությունների արդյունքները` հողերի 1 հա մակերեսի հաշվարկով, որտեղ ներառված չեն հողերի դատարանի վճռով  և ուղղակի վաճառքների տվյալները.

Տարածաշրջանի (նախկին շրջան) անվանումը

Պետական և համայնքային  սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշ. հողերի   աճուրդային վաճառքների

Մասնավոր սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշ. հողերի  վաճառքների

Միավարների քանակը

Մակերեսը /հա /

արդյունքում ձևավորված պայմանագրային գները

/ԱՄՆ դոլարին համարժեք դրամ/

Միավարների քանակը

Մակերեսը /հա /

արդյունքում ձևավորված շուկայական  գները /ԱՄՆ դոլարին համարժեք դրամ/

Նվազագույն

Առավելագույն

Միջին

Նվազագույն

Առավելագույն

Միջին

Արագածոտնի մարզ

Աշտարակ

3

12.68

165.0

815.0

385.0

65

16.19

800.0

10000.0

3980.0

Ապարան

 

 

 

 

 

 

 

200.0

1700.0

630.0

Թալին

 

 

 

 

 

8

4.33

200.0

1680.0

520.0

Ծաղկահովիտ

 

 

 

 

 

1

0.55

170.0

2100.0

280.0

Արարատի մարզ

Արտաշատ

1

0.30

3440.0

3440.0

3440.0

50

20.75

740.0

12000.0

2360.0

Մասիս

15

6.33

145.0

11235.0

1550.0

34

10.14

400.0

8800.0

2610.0

Վեդի

10

38.80

675.0

3485.0

2600.0

16

9.00

450.0

7200.0

1580.0

Արմավիրի մարզ

Արմավիր

 

 

 

 

 

42

68.40

650.0

4650.0

1470.0

Բաղրամյան

21

341.87

90.0

1085.0

190.0

16

135.17

200.0

1500.0

810.0

Վաղարշապատ

29

46.82

50.0

1430.0

380.0

42

21.53

980.0

14000.0

2440.0

Գեղարքունիքի մարզ

Գավառ

 

 

 

 

 

 

 

420.0

1100.0

650.0

Ճամբարակ

 

 

 

 

 

 

 

100.0

500.0

250.0

Մարտունի

 

 

 

 

 

7

1.06

100.0

4000.0

910.0

Սևան

 

 

 

 

 

 

 

100.0

1000.0

385.0

Վարդենիս

 

 

 

 

 

3

3.45

60.0

1180.0

335.0

Լոռու մարզ

Ալավերդի

 

 

 

 

 

2

0.73

360.0

5500.0

780.0

Գուգարք

 

 

 

 

 

13

4.60

500.0

6000.0

1850.0

Սպիտակ

 

 

 

 

 

1

0.10

500.0

3300.0

1040.0

Ստեփանավան

 

 

 

 

 

1

0.49

180.0

4000.0

540.0

Տաշիր

 

 

 

 

 

6

3.63

100.0

400.0

350.0

Կոտայքի մարզ

Աբովյան

1

1.13

1000.0

1000.0

1000.0

55

10.91

600.0

20000.0

5760.0

Եղվարդ

 

 

 

 

 

33

20.01

380.0

10000.0

3920.0

Հրազդան

 

 

 

 

 

17

7.16

250.0

6000.0

1250.0

Շիրակի մարզ

Ախուրյան

 

 

 

 

 

11

8.71

550.0

2500.0

750.0

Ամասիա

 

 

 

 

 

 

 

80.0

525.0

200.0

Անի

 

 

 

 

 

 

 

240.0

800.0

380.0

Աշոցք

 

 

 

 

 

 

 

60.0

210.0

190.0

Արթիկ

 

 

 

 

 

2

0.23

140.0

800.0

300.0

Սյունիքի  մարզ

Գորիս

 

 

 

 

 

 

 

200.0

1600.0

590.0

Կապան

 

 

 

 

 

 

 

120.0

2000.0

430.0

Մեղրի

 

 

 

 

 

2

0.25

400.0

4240.0

900.0

Սիսիան

 

 

 

 

 

7

6.53

90.0

1500.0

370.0

Վայոց Ձորի մարզ

Եղեգնաձոր

 

 

 

 

 

3

8.26

260.0

4000.0

2540.0

Վայք

 

 

 

 

 

7

19.22

120.0

3400.0

1000.0

Տավուշի  մարզ

Բերդ

 

 

 

 

 

1

0.12

100.0

2000.0

680.0

Իջևան

 

 

 

 

 

 

 

530.0

4000.0

1600.0

Նոյեմբերյան

 

 

 

 

 

2

1.33

100.0

8340.0

790.0

                                         

 

 Գյուղատնտեսական նշանակության հողերի գների փոփոխման միջակայքի մեծությունը կախված է հողերի տեղադրությունից և հողատեսքերից:

2005թ. մայիսին հանրապետությունում, բացառությամբ Երևանը, արձանագրվել են 356 միավոր բնակելի կառուցապատման հողերի  առուվաճառքի գործարքներ, որից 40-ը՝ աճուրդային վաճառքներ և 4-ը` դատարանի վճռով գործարքներ:

Ստորև աղյուսակում ներկայացվում են հողերի պայմանագրային և շուկայական միջին գների վերլուծությունների արդյունքները` հողերի 1000.0քմ մակերեսի հաշվարկով, որտեղ ներառված չեն հողերի դատարանի վճռով վաճառքների տվյալները.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տարածաշրջանի (նախկին շրջան) անվանումը

Պետական և համայնքային  սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման /տնամերձ/  հողերի աճուրդային վաճառքների

Մասնավոր սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման /տնամերձ/ հողերի  վաճառքների

 

Միավարների քանակը

Մակերեսը /քմ/

արդյունքում ձևավորված պայմանագրային  գները

/ԱՄՆ դոլարին համարժեք դրամ/

Միավարների քանակը

Մակերեսը /քմ/

արդյունքում ձևավորված շուկայական  գները /ԱՄՆ դոլարին համարժեք դրամ/

 

Նվազագույն

Առավելագույն

Միջին

Նվազագույն

Առավելագույն

Միջին

 

Արագածոտնի մարզ

 

Աշտարակ

 

 

 

 

 

40

41115.0

250.0

8000.0

3980.0

 

Ապարան

 

 

 

 

 

1

950.0

250.0

1400.0

340.0

 

Թալին

 

 

 

 

 

4

5470.0

100.0

800.0

150.0

 

Ծաղկահովիտ

 

 

 

 

 

 

 

100.0

800.0

140.0

 

Արարատի մարզ

 

Արտաշատ

8

8208.0

90.0

1145.0

650.0

8

8550.0

300.0

6000.0

1490.0

Մասիս

6

5780.0

568.0

575.0

570.0

50

41970.0

300.0

20000.0

1760.0

Վեդի

 

 

 

 

 

10

9990.0

250.0

2200.0

1050.0

Արմավիրի մարզ

 

Արմավիր

 

 

 

 

 

9

13128.0

300.0

5000.0

1580.0

 

Բաղրամյան

 

 

 

 

 

1

600.0

180.0

600.0

230.0

 

Վաղարշապատ

 

 

 

 

 

45

34865.0

300.0

10000.0

2370.0

 

Գեղարքունիքի մարզ

 

Գավառ

 

 

 

 

 

3

3870.0

300.0

2000.0

660.0

 

Ճամբարակ

1

10000.0

230.0

230.0

230.0

 

 

100.0

300.0

160.0

 

Մարտունի

 

 

 

 

 

3

2890.0

200.0

600.0

310.0

 

Սևան

1

1200.0

255.0

255.0

255.0

1

5690.0

200.0

2000.0

260.0

 

Վարդենիս

 

 

 

 

 

 

 

100.0

300.0

125.0

 

Լոռու  մարզ

 

Ալավերդի

 

 

 

 

 

1

1500.0

150.0

600.0

210.0

 

Գուգարք

 

 

 

 

 

4

2360.0

150.0

5200.0

920.0

 

Սպիտակ

 

 

 

 

 

2

3490.0

140.0

900.0

210.0

 

Ստեփանավան

 

 

 

 

 

 

 

100.0

600.0

160.0

 

Տաշիր

 

 

 

 

 

 

 

100.0

300.0

135.0

 

Կոտայքի մարզ

 

Աբովյան

17

13500.0

270.0

3150.0

2955.0

51

45508.0

300.0

10000.0

2850.0

 

Եղվարդ

 

 

 

 

 

55

55515.0

300.0

10000.0

3120.0

 

Հրազդան

4

3199.0

10675.0

10675.0

10675.0

11

9179.0

300.0

8000.0

1980.0

 

Շիրակի մարզ

 

Ախուրյան

 

 

 

 

 

4

3014.9

250.0

3400.0

540.0

 

Ամասիա

 

 

 

 

 

 

 

100.0

300.0

135.0

 

Անի

 

 

 

 

 

1

20.0

150.0

400.0

185.0

 

Աշոցք

 

 

 

 

 

 

 

90.0

300.0

120.0

 

Արթիկ

2

350.0

600.0

2000.0

1300.0

2

2980.0

150.0

900.0

250.0

 

Սյունիքի մարզ

 

Գորիս

 

 

 

 

 

2

920.0

150.0

1200.0

430.0

 

Կապան

 

 

 

 

 

 

 

150.0

1400.0

410.0

 

Մեղրի

 

 

 

 

 

 

 

150.0

900.0

230.0

 

Սիսիան

 

 

 

 

 

 

 

150.0

900.0

260.0

 

Վայոց Ձորի մարզ

 

Եղեգնաձոր

 

 

 

 

 

1

1500.0

150.0

2200.0

420.0

 

Վայք

 

 

 

 

 

 

 

170.0

1400.0

225.0

 

Տավուշի մարզ

 

Բերդ

 

 

 

 

 

 

 

100.0

1400.0

170.0

 

Իջևան

1

400.0

585.0

585.0

585.0

3

4463.0

150.0

2200.0

670.0

 

Նոյեմբերյան

 

 

 

 

 

 

 

100.0

1400.0

210.0

 

                                                 

 

2005թ. մայիսին հանրապետությունում հողերի նկատմամբ գրանցվել են անհատույց սեփականաշնորհման 5 գործարքներ 2.09 հա մակերեսով, ընդ որում  4-ը` Արարատի /1.97 հա/ և 1-ը` Արմավիրի  /0.12 հա/ մարզերում:

2005թ. մայիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 1187 վարձակալության գործարքները կազմել են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի 12.5%-ը: Ընդ որում, վարձակալության գործարքների 21.7%-ն իրականացվել են իրավաբանական անձանց կողմից: 2004թ. մայիսի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակն աճել է 65.1%-ով, իսկ 2005թ. ապրիլի համեմատ` 17.4%-ով:

2005թ. մայիսին հանրապետությունում գրանցվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 46 բնակարանների, 21 անհատական բնակելի տների, 249 հասարակական, 32 արտադրական նշանակության օբյեկտների, 837 միավոր հողերի և 2 ավտոտնակի վարձակալության գործարքներ:

2005թ. մայիսին Երևան քաղաքում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի նկատմամբ գրանցված 15 վարձակալության գործարքների քանակը 2004թ. մայիսի  համեմատ նվազել է 66.7%-ով, իսկ 2005թ. ապրիլի  համեմատ` 54.5%-ով:

Ընդհանուր առմամբ, 2005թ. մայիսին հանրապետությունում վարձակալվել են 9707.40 հա ընդհանուր մակերեսով հողեր /այդ թվում 39.44 հա Երևանում/: Մարզերում վարձակալված հողերից 9220.00 հա կազմում են գյուղատնտեսական նշանակության, 409.70 հա բնակավայրերի, 7.64 հա արդյունաբերական  օբյեկտների, 9.62 հա հատուկ պահպանվող տարածքների, 9.50 հա ընդերքի օգտագործման համար նախատեսված, 10.90 հա էներգետիկայի օբյեկտների և 0.60 հա տրանսպորտի օբյեկտների հողեր: Հողերի վարձակալության առավել մեծ մակերեսներ  են արձանագրվել  Կոտայքի մարզում՝ 5804.73 հա, որից 5803.33 հա գյուղատնտեսական նշանակության:

2005թ. մայիսին համայնքների վարչական սահմաններից դուրս վարձակալվել են 7687.00 հա  հողեր:

Ստորև ներկայացվում է 2005թ. մայիսին համայնքների վարչական սահմանների ներսում և վարչական սահմաններից դուրս գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության գործարքների տվյալների բաշխվածությունն ըստ մարզերի.

 

Մարզի անվանումը 

Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող գյուղատնտեսական.նշ հողերի 

Համայնքների վարչական սահմանների ներսում գտնվող գյուղատնտեսական.նշ հողերի 

Վարձակալության գործարքների քանակները /միավոր/

Վարձակալված

 հողերի մակերեսները /հա/

Վարձակալության գործարքների քանակները /միավոր/

Վարձակալված հողերի մակերեսները /հա/

Արագածոտն

3

160.00

75

131.75

Արարատ

13

1456.00

28

569.50

Արմավիր

0

0.00

7

20.69

Գեղարքունիք

8

80.00

36

94.82

Լոռի

0

0.00

56

121.21

Կոտայք

56

5457.00

52

346.33

Շիրակ

4

534.00

102

135.02

Սյունիք

0

0.00

49

74.61

Վայոց Ձոր

0

0.00

27

35.87

Տավուշ

0

0.00

2

3.20

Ընդամենը 

84 

7687.00 

434 

1533.00 

 

2005թ. մայիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 843 գրավադրման գործարքները կազմել են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի 8.9%-ը: Գրավադրման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը  2004թ. մայիսի համեմատ աճել է 35.7%-ով, իսկ 2005թ. ապրիլի համեմատ` նվազել 11.2% ով: Ընդ որում  գրավադրման  գործարքների 42.1%-ն իրականացվել են իրավաբանական անձանց կողմից:

Գրավադրման գործարքներն առավելապես իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների /43.2%/, հասարակական նշանակության օբյեկտների /20.6%/, առանձնատների  /16.1%/  և հողերի  /15.1%/   նկատմամբ:

Երևան քաղաքում անշարժ գույքի նկատմամբ իրականացված 416 գրավադրման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը, 2004թ. մայիսի  համեմատ  աճել է 34.2%-ով, իսկ  2005թ. ապրիլի  համեմատ` 3.5%-ով:

Ընդհանուր առմամբ, 2005թ. մայիսին հանրապետությունում գրավադրվել են 140.42 հա /այդ թվում 12.48 հա Երևանում/ մակերեսով հողեր, որից 126.67 հա գյուղատնտեսական նշանակության: Հողերի առավել մեծ մակերեսներ են գրավադրվել Արմավիրի մարզում`  48.83 հա, որից 48.68 հա  գյուղատնտեսական նշանակության հողեր են:

2005թ. մայիսին հանրապետությունում արձանագրվել են հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների ապապետականացման միջոցով մասնավորեցման, համապատասխանաբար, 11 և 6 գործարքներ, որոնց ընդհանուր քանակն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումներում կազմել է 0.2%: 2004թ.  մայիսի համեմատ, մասնավորեցման գործարքների քանակը նվազել է 52.8%-ով, իսկ 2005թ.ապրիլի համեմատ` 29.2%-ով: Մասնավորեցման գործարքների քանակի բարձր տոկոսաչափն արձանագրվել է Սյունիքի մարզում` 29.4%:

2005թ. մայիսին հանրապետությունում արձանագրվել են անշարժ գույքի սեփականության իրավունքի 1643 առաջնային գրանցումներ` առանց գործարքի, որոնց քանակը 2004թ. մայիսի համեմատ աճել է 53.0%-ով, իսկ 2005թ. ապրիլի համեմատ` նվազել 6.5%-ով: Առաջնային գրանցումների տեսակարար կշիռն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումներում կազմել է 17.3%: Առաջնային գրանցումների քանակի բարձր տոկոսաչափն արձանագրվել է Երևանում /51.2%/:

 

 

ԱԳԿՊԿ    լրատվական   ծառայություն