WGS-84 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ
ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Վերջին տարիների ընթացքում գեոդեզիայի բնագավառը մեծ առաջընթաց է ապրում: Արտադրության մեջ ներդրվել են նոր թվային նիվելիրներ, ֆոտոգրամետրիկ կայաններ, էլեկտրոնային տախեոմետրեր և արբանյակային (Global Positioning Sistem) ընդունիչներ: Նոր թվային տեխնոլոգիաների կիրառումը, ծրագրային փաթեթների առկայությունը կտրուկ բարձրացրել են գեոդեզիական չափումների ճշտությունը, ինչպես նաև կատարվող աշխատանքների արտադրողականությունը:
Հաշվի առնելով, որ արբանյակային տեխնոլոգիաները գործնական մեծ կիրառում են գտել գեոդեզիայի, գեոդինամիկ ուսումնասիրությունների, կադաստրի, տեղագրության, հողաշինարարության, նավիգացիայի և այլ ոլորտներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառը Միջազգային գեոդեզիական և քարտեզագրական ստանդարտներին համապատասխանեցնելու և Համաեվրոպական կոորդինատային համակարգի կենտրոնական բյուրոյի հետ Համաեվրոպական համակարգին (EUREF) միանալու կապակցությամբ, 2002թ մարտի 11–ի ՀՀ Կառավարության թիվ 225 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության տարածքում 2002 թվականից ներդրվել է WGS-84 համաշխարհային կոորդինատային համակարգը:
WGS–84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգը դա երկրակենտրոն կոորդինատային համակարգ է, որը ստեղծվում է ժամանակակից արբանյակային բարձր ճշտության գործիք-սարքավորումների և տեխնոլոգիաների միջոցով, որը պայմանավորված է նավիգացիոն համակարգի հետագա կատարելագործման, այլ տեխնիկական լուծումների, ինչպես նաև բարդ ավտոմատացված գեոդեզիական սարքավորումների ստեղծման համար անհրաժեշտ համակարգչային տեխնոլոգիաների ընդհանուր զարգացման հետ:
Արբանյակային տեխնոլոգիաների ներդրումը գեոդեզիայի բնագավառ կտրուկ փոխում է դաշտային և գրասենյակային աշխատանքների իրականացման կազմակերպչական և տեխնիկական սկզբունքները:
Ներկայումս ստեղծված բազմաֆունկցիոնալ նավիգացիոն համակարգերը թույլ են տալիս հազարավոր և ավելի կիլոմետր գծային չափումների դեպքում ստանալ միլիմետրային ճշտություններ:
Նոր Global Positioning Systems (արբանյակային դիրքորոշման համակարգը) GPS, ստեղծվել է ԱՄՆ-ում, որը հնարավորություն է տալիս որոշելու կետի X, Y, Z կոորդինատները: Ռուսաստանում ստեղծված նմանատիպ համակարգը կոչվում է թխԿծԸհհ, իսկ եվրոպականը` GALILEO:
Համաշխարհային պրակտիկայում ճշտության բարձր աստիճան պահանջող աշխատանքները՝ պետական գեոդեզիական ցանցերի, ֆոտոգրամետրիական աշխատանքների հիմքի ապահովման, երկրակեղևի ձևախախտումների հետազոտման աշխատանքների և զանազան այլ խնդիրների լուծման համար լայն կիրառում են ստացել Magelan, Leica, Garmin, Trimble, Ashetch և մի քանի այլ ընկերությունների կողմից մշակված ու արտադրված արբանյակային ընդունիչները (ԱԴԸ) ու նրանց դիտարկման տվյալների մշակման համար ստեղծված ծրագրային փաթեթները:
Հանրապետությունում առկա շվեցարական Leica ընկերության արբանյակային դիրքորոշման ընդունիչներն իրենց տեխնիկական ցուցանիշներով դասվում են համաշխարհային ճանաչում ունեցող ընդունիչների շարքին:
|
|
|
ՀՀ տարածքում GPS արբանյակային դիրքորոշման ընդունիչներով դիտարկված WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում գեոդեզիական նոր ցանցի /0-ական դասի - 5, 1-ի դասի - 41, 2-րդ դասի -1069/ կետերը հավասարակշվել են համաշխարհային WGS-84 (World Geodetic System) գեոդեզիական կոորդինատային համակարգում:
2004 հունիսի 1-ին Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում կայացած սիմպոզիումում ՀՀ տարածքում WGS-84 0-ական դասի հավասարակշռված 5 կետերը ընդգրկվել են Համաեվրոպական EUREF-ի համակարգում, որպես B կարգի կետեր: Նոր ռեֆերենց ցանցին տրված է ARMREF 02 անվանումը:

ՀՀ տարածքում GPS արբանյակային տեխնոլոգիաներով WGS-84 համաշխարհային գեոդեզիական
կոորդինատային համակարգում գեոդեզիական ցանցի ստեղծման սխեմա
Հայաստանի Հանրապետության տարածքում WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում նոր գեոդեզիական ցանցը հնարավորություն է տալիս լուծել հանրապետությունում գեոդեզիայի ոլորտին վերաբերող գիտական և տնտեսական խնդիրներ:
2006 թվականին WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգը Հայաստանի Հանրապետության տարածքում ամբողջությամբ ներդրվել է:
2009 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության նիստի N 52 արձանագրային որոշմամբ հաստատվել է □Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման և մշտական գործող ՋիՊիէս (GPS) (գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգ) ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման հայեցակարգը հաստատելու մասին□ որոշումը:
2010 թվականին նախատեսվում է մշակել և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման և Հայաստանի Հանրապետություն մշտական գործող ՋիՊիէս (GPS) (գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգ) ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման ծրագրերը:
Ներկայումս ժամանակակից արբանյակային տեխնոլոգիաների շնորհիվ երկրագնդի յուրաքանչյուր կետում, ինչպես նաև օդային տարածքում կոորդինատների և ժամանակի որոշման հասանելիությունը և պարզությունը բացել են նոր հնարավորություններ անսահմանափակ քանակությամբ շարժվող օբյեկտների վերահսկման և կառավարման համար ստեղծել գլոբալ նավիգացիոն համակարգեր: Արբանյակային նավիգացիոն տեխնոլոգիաների կիրառման նշանակալիությունն ու արդիականությունը կայանում է նաև նրանում, որ հնարավորություն է ստեղծվում կառավարել տրանսպորտային միջոցները և այլ շարժական օբյեկտները, նրանց տեղադիրքի և տեխնիկական վիճակի տվյալների հիման վրա:
ՋիՊիԷս/GPS/ և ԳԼՈՆԱՍՍ/թխԿծԸհհ ժամանակակից արբանյակային տեղադիրքի որոշման նավիգացիոն համակարգերի զարգացումը, սկզբունքորեն փոխելով գեոդեզիական չափումների տեխնոլոգիաները, զգալիորեն բարձրացնելով չափագրումների ճշտությունը և դրանց կատարման օպերատիվությունը, անհրաժեշտություն են առաջացնում Հայաստանի Հանրապետությունում ստեղծել նավիգացիոն համակարգ և ժամանակակից մշտական գործող ռեֆերենց կայանների ցանց:
Հայասատանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման նպատակն է, արբանյակային նավիգացիոն համակարգի, մոնիթորինգի, նավիգացիոն ժամանակակից արբանյակային սարքավորումների հիման վրա, տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների աշխատանքի օպտիմալացման միջոցով լուծել տնտեսության տարբեր բնագավառներում մի շարք կառավարչական խնդիրներ:
Մշտական գործող ռեֆերենց կայանների գեոդեզիական ցանցը պետք է կազմի Պետական արբանյակային գեոդեզիական ցանցի հիմնակմախքը, միաժամանակ ապահովելով կոորդինատների որոշման բարձր ճշտություն:
Հայաստանի Հանրապետության տարածքում նավիգացիոն համակարգերի և ռեֆերենց կայանների ցանցի ներդրումը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, պետական և ոչ պետական կազմակերպություններին, ինչպես նաև առանձին ֆիզիկական անձանց կապահովի արբանյակային տեխնոլոգիաների, նավիգացիոն միջոցների և թվային կապի միջոցների կիրառումով ստացվող մեծ ճշգրտությամբ տվյալներով, աշխատանքների օպտիմալացումը, գեոդեզիայի և քարտեզագրության գործունեություն իրականացնող սուբյեկտների հասանելիությունը, այսինքն` օգտագործողները կունենան իրական ժամանակում ավտոմատացված բազմաչափ, բազմաշերտ տեղեկատվական համակարգ:
| 136.28 ԿԲ | ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՄԱՆ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՋԻՊԻԷՍ /GPS (ԳԼՈԲԱԼ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ) ՌԵՖԵՐԵՆՑ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ |


