2002-2007 թվականների ընթացքում իրականացվել և ավարտվել են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման աշխատանքները, միաժամանակ ստեղծվել է աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը, որը պարբերաբար թարմացվում է: 2002-2008 թվականների ընթացքում կատարվել են ՀՀ տարածքի մոտ` 40 000 աշխարհագրական օբյեկտների անվանումների հաշվառման աշխատանքներ, որոնց մոտ 50%-ը` օտարամուտ և անբարեհունչ անվանումներ էին: ՀՀ կառավարության կողմից ստեղծված ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ՀՀ կառավարության կողմից հաստատվել են ՀՀ 10 մարզերի /Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի և Վայոց ձորի/ և Երևան քաղաքի նոր անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումները: Աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի թարմացման արդյունքում 2009-11 թվականներին ՀՀ կառավարության կողմից հաստատվել են մոտ 2900 աշխարհագրական օբյեկտների նոր անվանումներ: Գրանցվել են ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի աշխարհագրական օբյեկտների մոտ` 41000 անվանումներ: 2005-2006 թվականներին անվանափոխվել են ՀՀ 59 բնակավայրերի անվանումներ: Այս բնագավառում իրականացված աշխատանքների արդյունքում հրատարակվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուները (գազետիրները), որոնցում զետեղված են ՀՀ մարզերի տարածքներում գտնող աշխարհագրական օբյեկտների անվանումները: Հրատարակված աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուները, որոնք տրամադրվել են համապատասխան մարզպետարաններին և համայնքներին, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններին: Հրատարկվել է նաև "ՀՀ բնակավայրերի բառարան"-ը, "ՀՀ ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան"-ը և "Աշխարհագրական անվանումների հայերեն լեզվով էկզոնիմների ցանկ"-ը:
2008 թվականից սկսվել է նաև ՀՀ տարածքից դուրս գտնվող աշխարհագրական օբյեկտների անվանումների հայերեն լեզվով տեղեկատվական բանկի ստեղծման աշխատանքները, որը նախատեսվում է ավարտվել 2011 թվականին: Աշխատանքների արդյունքում հնարավոր կլինի հրատարակել մոտ 200 000 աշխարհագրական օբյեկտների անվանում պարունակող պաշտոնական տեղեկատուն:
2010 թվականին սկսվել են և 2011-ին պետք է ավարտվեն Աշխարհի պետությունների համառոտ բառարանի ստեղծման աշխատանքները:
Աշխարհագրական անվանումների բնագավառում աշխատանքներն իրականացվում են հետևյալ նորմատիվ իրավական փաստաթղթերի համաձայն.
- "Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին" ՀՀ օրենք, ընդունված 07 նոյեմբերի1995թ.:
- "Աշխարհագրական անվանումների մասին□ ՀՀ օրենք, ընդունված 23 նոյեմբերի 1999թ.,
- "Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման կարգը հաստատելու մասին", ՀՀ կառավարության 09 հունիսի 2001թվականի N502 որոշում:
-"Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումները հաստատելու մասին", ՀՀ կառավարության 07 սեպտեմբերի 2006թ N 1310-Ն որոշում:
- "Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումները հաստատելու մասին" ,ՀՀ կառավարության 21 դեկտեմբերի 2006թ. N1873-Ն որոշում:
-"Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Շիրակի, Վայոց Ձորի մարզերի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումները հաստատելու մասին", ՀՀ կառավարության 21 դեկտեմբերի 2006թ. N 1905-Ն որոշում:
-"Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումները հաստատելու մասին", ՀՀ կառավարության 15 մարտի 2007թ. N433-Ն որոշում:
- "Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումները հաստատելու մասին", ՀՀ կառավարության 17 ապրիլի 2008թ. N383-Ն որոշում:
- "Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման հրահանգը հաստատելու մասին" ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 15 օգոստոսի 2001թ. N531-Կ հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
-"Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին" ՀՀ կառավարության 9 հունիսի 2000թվականի N294 որոշում:
-"Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին"ՀՀ կառավարության 1 հունիսի 2005թվականի N697-Ա որոշում:
-"Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին" ՀՀ կառավարության 6 նոյեմբերի 2009թվականի N1258-Ա որոշում
- "Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների անգլերեն և ռուսերեն տառադարձության կարգը հաստատելու մասին" ՀՀ կառավարության 3 մարտի 2011թ. N220-Ն որոշում:
