Բարձունքային հիմք

 

ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՈՒՆՔԱՅԻՆ  I  և II ԴԱՍԵՐԻ  ՑԱՆՑԵՐԻ  ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

 

              Հայաստանի Հանրապետության տարածքում գիտական  և  գործնական աշխատանքների իրականացման համար, որպես  գլխավոր բարձունքային  հիմք հանդիսանում է I և II դասի նիվելիրացման ցանցերը:

Պետական  նիվելիրացման  ցանցերը անհրաժեշտ են  կատարվող  բոլոր մասշտաբի տեղագրական հանույթների և գեոդեզիական  չափումների համար, որոնք բավարարում են  տնտեսության, աստղագեոդեզիական, աերոտիեզերահանույթային աշխատանքների և պաշտպանության պահանջները:

             ՀՀ տարածքում  I և II  դասի նիվելիրացման ցանցերը ստեղծվել են նախկին ԽՍՀՄ-ի օրոք և կազմում էին ԽՍՀՄ-ի ընդհանուր բարձունքային ցանցի մի մասը:

             ՀՀ տարածքում I և II  դասերի նիվելիրացման աշխատանքները  կատարվել են  ԽՍՀՄ-ի Գեոդեզիայի և Քարտեզագրության Գլխավոր Վարչության N4, N11, N16  ձեռնարկությունների, այնուհետև ՀայպետԻԳՀՆԻ-ի կողմից:

             ՀՀ պետական բարձունքային I և II դասի նիվելիրացման ցանցերի հավասարակշռումը կատարվել է ԽՍՀՄ-ի Գեոդեզիայի, քարտեզագրության և աերոֆոտոնկարահանման կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի (ՃծԼԼթԸՌԽ) կողմից:

             Ընթացքները կազմում էին ԽՍՀՄ-ի բարձունքային ցանցի  պոլիգոնների մի մասը: Քանի որ I  դասի նիվելիրացման ցանցի հավասարակշռման աշխատանքները իրականացվում էին 20-25 տարին մեկ, ապա վերջին համատեղ հավասարակշռման արդյունքում ստացվեց նորմալ բարձրությունների նոր համակարգ, որը անվանվեց  Բալթյան 1977 թվականի բարձունքային համակարգ:

             Հանրապետության պետական նիվելիրացման ցանցի համակարգի բացարձակ բարձրության  զրոյական նիշ է հանդիսանում Կրոնշտադտի ֆուտշտոկը:   

             ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիայի բնագավառը զարգացում չէր ապրել տնտեսական, կազմակերպչական և կառուցվածքային բնույթի փոփոխությունների հետևանքով: Հայաստանի Հանրապետության բարձունքային ցանցը վերջին 15-20 տարիների ընթացքում չէր հետազոտվել, գտնվում էր անմխիթար վիճակում: Իրադրությունը կտրուկ փոփոխվեց 2000 թվականից: □Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն□ ՓԲԸ-ի կողմից 2001 թվականին իրականացվեց ՀՀ պետական բարձունքային  I և II  դասի նիվելիրացման ցանցերի  հենանիշների և դրոշմանիշների ուսումնասիրման, հետազոտման աշխատանքները:

             Հետազոտման աշխատանքների ավարտից հետո պարզվեց, որ  I  դասի նիվելիրացման  հենանիշերի պահպանվածությունը  կազմում է 56 %, իսկ II դասինը` 55% (ընդհանուր պահպանվածությունը` 55.5%):

             ՀՀ բարձունքային ցանցի վերակառուցման համար կադաստրի կոմիտեի  կողմից մշակվել է ՀՀ պետական բարձունքային ցանցի I և II դասի վերակառուցման սխեման՝ հինգ փակ ընթացքների (պոլիգոնների) տեսքով, որոնք հնարավորություն են տալիս ՀՀ տարածքում հավասարակշռման  աշխատանքները դիտարկելու որպես անկախ  ինքնուրույն ցանցեր:

 

ՀՀ պետական բարձունքային ցանցի վերակառուցման սխեմա

 

 

             Պետական  բարձունքային ցանցում ընդգրկվել են WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում  1-ին և 2-րդ դասի ցանցի  հիմնակետերը, որով կապ է  ստեղծվել Բալթյան 1977թ. բարձունքային և համաշխարհային  բարձունքային համակարգերի միջև:

             Նոր տեխնոլոգիաների և սարքավորումների ներդրումը արտադրությունում, նոր մեթոդների ուսումնասիրությունը խիստ անհրաժեշտ է գեոդեզիայի ոլորտում: ՀՀ պետական բարձունքային ցանցի I և II դասի վերակառուցման նիվելիրացման աշխատանքները իրականացվել են Շվեցարական Leica  ֆիրմայի NA-3003 երկու թվային նիվելիրներով, օգտագործելով ստվերագծված ինվարային GPCL3, ինչպես նաև GWCL182 /պատային/ տիպի նշաձողերը: 0.4մմ ճշտությամբ NA-3003 թվային նիվելիրը, կարող է կիրառվել ոչ միայն I և II դասերի նիվելիրացման ժամանակ, այլ նաև դեֆորմացիաների դիտարկումների և այլ բարձր ճշտություն պահանջող աշխատանքներում:

 

 

        


 

             2006 թվականին Հայաստանի Հանրապետության տարածքում պետական բարձունքային ցանցի I և II դասերի նիվելիրացման աշխատանքներն ավարտվել են:

             2007 թվականին իրականացվել է I և II դասերի  բարձունքային ցանցերի համատեղ վերջնական հավասարակշռումը, 2008 թվականին կազմվել է գլխավոր բարձունքային հիմքի կատալոգը:

            Գեոդինամիկական պոլիգոններում դիտարկումները պահանջում են բարձր ճշտություն և գիտական վերլուծություն, որը կարելի է ապահովել նոր ժամանակակից գեոդեզիական տեխնոլոգիաների  և բարձր ճշտության գործիքների կիրառման միջոցով: Հաշվի առնելով այդ աշխատանքների կարևորությունը և մեր տարածաշրջանում վերջին տարիների սեյսմիկ ակտիվությունը անհրաժեշտություն է առաջանում կատարել գեոդինամիկական պետական նշանակության դիտարկումներ և գիտահետազոտական վերլուծություններ:

            Հայաստանի տարածքը գտնվում է արաբական և եվրասիական պլատֆորմների շփման գոտում, ընդ որում, արբանյակային դիտարկումների տվյալներով (ԱՄՆ) արաբական պլատֆորմը շարժվում է եվրասիական պլատֆորմի նկատմամբ դեպի հյուսիս-արևմուտք 28+3մմ / տարի արագությամբ: Այդ շարժման պատճառով տեղի է ունենում երկրակեղևի մշտական դեֆորմացիա Արաբական և Եվրասիական պլատֆորմների գոտում ընդհանրապես և Հայաստանում մասնավորապես: Այնպիսի տեխնիկապես զարգացած երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ և Ճապոնիան, վերջին հարյուրամյակի ընթացքում լուրջ առաջխաղացումներ չունեն երկրաշարժերի կանխագուշակման խնդրի լուծման գործում:

            Հայաստանի Հանրապետության գլխավոր բարձունքային հիմքի հիման վրա երկրաշարժավտանգ գոտիներում հնարավոր է ստեղծել հատուկ պոլիգոններ: Հայաստանի տարածքը կազմում է 29.8 հազ. կմ2, որտեղ գոյություն ունեն 6 ակտիվ երկրաբանական խզվածքներ: Հայաստանի Հանրապետության երկրաշարժավտանգ գոտիներում ճշգրիտ գեոդեզիական  չափագրումների հիման վրա կարելի է կանխորոշել, թե որտեղ է գտնվելու ապագա երկրաշարժի էպիկենտրոնը, ինչը թույլ կտա ճիշտ տեղադրել երկրաշարժագիտական սարքերն ու  համակարգերը: Երկրակեղևի այն մասերում, որտեղ կան կրկնվող բարձրակարգ նիվելիրային ընթացքներ և GPS դիտարկումներ, ժամանակակից ուղղաձիգ և հորիզոնական տեղաշարժերի տվյալներով հնարավոր է հայտնաբերել դեֆորմացիաների տարածաշրջանները: Դա նշանակում է, որ անրաժեշտ է ստեղծել հատուկ գեոդինամիկական պոլիգոններ  երկրակեղևի տեղաշարժերի ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով:

            Սպիտակի երկրաշարժից հետո ՀայՊետԻԳՀՆ ինստիտուտում առաջին անգամ մշակվեց յուրահատուկ տեխնիկական նախագիծ Երևանի տարածաշրջանում Գառնիի ակտիվ խզվածքի /Երևանից 22 կմ./ և Փարաքար-Այնթափ հատվածում I դասի նիվելիրացման պարբերական դիտարկումներ իրականացնելու նպատակով: Աշխատանքների հիմնական նպատակն էր փուլային դիտարկումների հիման վրա ստացված անհրաժեշտ տվյալների հավաքագրումը, վերլուծությունը, ինչպես նաև տրամադրումը սեյսմոլոգներին, գեոֆիզիկներին և այլ շահագրգիռ մասնագետների: Իրականացվեցին մի քանի փուլի դիտարկումներ, սակայն ԽՍՀՄ փլուզման հետևանքով այդ աշխատանքները իրենց անհրաժեշտ շարունակությունը չունեցան ֆինանսավորման բացակայության պատճառով:

            Հաշվի առնելով այդ աշխատանքների կարևորությունը Երևանի մերձակայքում գտնվող  Գառնիի ակտիվ խզվածքի /Երևանից 22 կմ./ գոտում պարբերաբար իրականացվում են բարձր ճշգրտության I դասի նիվելիրացման և արբանյակային GPS դիրքորոշման կայաններով դիտարկումների աշխատանքներ` փուլային դիտարկուներից ստացված տվյալների վերլուծության հիման վրա ստանալ երկրակեղևի ուղղաձիգ և հորիզոնական տեղաշարժերի մասին  անհրաժեշտ տվյալներ:

            2008 թվականին Մերձերևանյան գեոդինամիկական պոլիգոնում  իրականացվել են առաջին փուլի դիտարկումները, 2009թ. կատարվել է երկրորդ փուլը, իսկ 2010թվականին կիրականացվեն երրորդ փուլի դիտարկումները:

           Համեմատելով I դասի նիվելիրացման դիտարկումների ներկա և նախկին տարիներին իրականացված վերազանցումների ամփոփագրերը, ինչպես նաև այդ կետերի դրոշմանիշների և հենանիշների վերջնական հավասարակշռված բարձրությունները, կարելի է պատկերել  երկրի կեղևի ուղղաձիգ տեղաշարժի արագության գրաֆիկը, որի արդյունքում հնարավոր կլինի պարզել երկրակեղևի փոփոխությունը:

 

Գեոդեզիայի բնագավառում գործող իրավական և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը

 

            ՀՀ կառավարության 24 հոկտեմբերի 2001թ. N 1028 որոշմամբ Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի իրավասությունները վերապահվեց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  համակարգին:

            ՀՀ կառավարության 18 դեկտեմբերի 2000թ. N 840 որոշմամբ Աշխարհագրական անվանումների բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները ՀՀ-ում վերապահվեց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  համակարգին:

            Գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում աշխատանքներն իրականացվում են հետևյալ նորմատիվ իրավական տեխնիկական փաստաթղթերի համաձայն.

  • "Գեոդեզիայի և քարտեզագրության մասին" ՀՀ օրենք, ընդունված 02 մայիսի 2001թ.:
  • "Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին" ՀՀ օրենք, ընդունված 07 նոյեմբերի1995թ.: 
  • "Գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտի 2002-2006թթ. զարգացման հայեցակարգ□, 28.02.2002թ. արժանացած ՀՀ կառավարության հավանությանը:
  • "ՀՀ տարածքում WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգը ներդնելու մասին", ՀՀ կառավարության  11.04.2002թ  N 225 որոշում:
  • "Գեոդեզիայի ոլորտի 2002-2006թթ. զարգացման ծրագիրը", ՀՀ կառավարության  19.09.2002թ N 1530-Ն որոշում:
  • "Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1530-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին"  ՀՀ կառավարության  03.02.2005թ. N 105-Ն որոշում:
  • "Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1530-Ն որոշմամ մեջ լրացում կատարելու մասին" ՀՀ կառավարության  31.08.2006թ. N 1309-Ն որոշում:
  • "Տեղագրագեոդեզիական աշխատանքների անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման հրահանգը", ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  նախագահի 14.08.2001թ. N 516-Կ հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
  • "Գեոդեզիական կետերի կենտրոնների և արտաքին մետաղական նշանների" ՀՍՏ 226-2002, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  նախագահի 19.07.2002թ. N 39-Վ  հրաման, ընդունված ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության կողմից:
  • "Գեոդեզիական կետերի կատալոգների կազմման և հրատարակման հրահանգը", ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  նախագահի 23.04.2007թ. N 07-85-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
  • "Քվազիգեոիդի բարձրությունների և ուղղալարի ծանրաչափական (գրավիմետրիական) շեղումների հաշվարկման հրահանգը", ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  նախագահի 05.03.2008թ. N 61-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
  • "I, II, III և IV դասերի նիվելիրացման հրահանգը", ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  նախագահի 2007թ-ի ապրիլի 23-ի N 86-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
  • "Պետական արբանյակային (Դաբըլյու-Ջի-Էս-84 (WGS-84) կոորդինատային համակարգում) գեոդեզիական ցանցի կառուցման հրահանգը", ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  նախագահի 2007թ-ի ապրիլի 23-ի N 88-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
  • "Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, օգտագործման և կառուցապատման տրամադրելու պայմանագրերի հավելված հանդիսացող հողամասի հատակագծի օրինակելի ձևը սահմանելու մասին" ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2006թ-ի օգոստոսի 21-ի N 06-339-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
  • "WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում տեղագրական քարտեզների և հատակագծերի բաց հրատարակման ընթացակարգը կարգավորելու մասին" ՀՀ կառավարության 16.07.2009թ.  N 791-Ն որոշում:
  • Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման և մշտական գործող ՋիՊիէս (GPS) (գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգ) ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման հայեցակարգը հաստատելու մասին□  ՀՀ կառավարության.2009թ. դեկտեմբերի 17-ի նիստի N 52 արձանագրային որոշում :