Համագործակցություն

        Կադաստրի պետական կոմիտեն համագործակցում է միջազգային մի շարք կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների հետ, մասնավորապես.

  • Կադաստրի պետական կոմիտեն հանդիսանում է ՄԱԿ-ի ԵՏՀ հողի կառավարման աշխատանքային խմբի (ՀԿԱԽ) անդամ և 1999-2005թ հանդիսացել է այս կազմակերպության ղեկավար բյուրոյի անդամ
  • Կադաստրի պետական կոմիտեն հանդիսանում է եվրոպական երկրների քարտեզագրական պետական մարմինների միության` "Եվրոգրաֆիկս" կազամակերպության անդամ
  • Կոմիտեն համագործակցում է ՄԱԿ ՊԱԿ-ի հետ հողերի միավորման ծրագրերի իրականացման միջազգային ուղեցույցերի իրականացման ուղղությամբ:
  • Համակարգը համագործակցում է նաև միջազգային կազմակերպությունների հետ` Համաշխարհային բանկը, ԱՄՆ ՄԶԳ, Շվեդիայի միջազգային զարգացման գործակալությունը, Շվեյցարիայի զարգացման գործակալությունը և այլ: 
  • Համակարգը ունի երկկողմ համագործակցության պայմանագրեր և հուշագրեր արտասահմանյան երկրների համապատասխան պետական մարմինների հետ, մասնավորապես` Շոտլանդիայի Ռեգիստրի, Լիտվայի Ռեգիստրի կենտրոնի, Շվեդիայի հողային ծառայության, Բելոռուսի գույքի պետական կոմիտեի, Ռուսաստանի Դաշնության գեոդեզիայի և քարտեզագրության դաշնային գործակալության և այլն: 
  • Կադաստրի պետական կոմիտեն հանդիսանում է գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ անդամ պետությունների միջպետական խորհրդի անդամ
  • 2006թ. մայիսի 17-18-ը Երևանում կազմակերպվեց այդ կազմակերպության 24-րդ նստաշրջանը, որին մասնակցում էին 8 երկրնեի 30 ներկայացուցիչներ:
  • 2001 թվականի հոկտեմբերի 10-ից 13-ը և 2004 թվականի մայիսի 6-7-ը Երևանում կազմակերպվեց ՄԱԿ-ի ԵՏՀ հողի կառավարման աշխատանքային խմբի (ՀԿԱԽ) կոնֆերանսներ:
  • Անցկացվել են մի շարք այլ սեմինարներ հողերի միավորման, անշարժ գույքի գնահատման, անշարժ գույքի գրանցման և այլ բնագավառներում:
  • 2000թ. ՄԱԿ-ի փորձագետների կողմից Հայսատանում իրականացվել է Հողային ռեսուրսների կառավարման ուսումնասիրություն և հրատարակվել է համապատասխան զեկույցը: 
  • Համակարգի փորձագետները մասնակցել են ՄԱԿ-ի կողից մշակված հետևյալ ուղեցույցերի մշակմանը` "Հողային ռեսուրսների կառավարումը ՄԱԿ-ի ԵՏՀ տարածաշրջանում", "Անշարժ գույքի միավորների ինդենտիֆիկացիա" "Մասնավոր և պետական մարմինների համագործակցությունը հողային ռեսուրսների կառավարման ոլորտում", "Հողերի միավորման փորձնական ծրագրերի իրականացում":

 

         ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ  ԾՐԱԳՐԵՐ

 

        ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ  ԲԱՆԿԻ  " ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔԻ  ԳՐԱՆՑՈՒՄ"   ՎԱՐԿԱՅԻՆ  ԾՐԱԳԻՐ

 
         Հայաստանի Հանրապետության և Միջազգային Զարգացման Ընկերակցության միջև կնքված "Անշարժ գույքի գրանցում" թիվ 3135 AM Վարկային Զարգացման համաձայնագրով նախատեսվում էր 1999-2003 թվականների համար 10,569.5 հազ ԱՄՆ դոլար, որից 8,000.0 հազ. ԱՄՆ դոլարը Համաշխարհային բանկի բաժնեմասն է, 1,400.9 հազ. ԱՄՆ դոլարª Պետական բյուջեի բաժնեմասը և 1,168.6 հազ ԱՄՆ դոլարª Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի բաժնեմասը: "Անշարժ գույքի գրանցում" վարկային համաձայնագրով սահմանված է 6,000.0 հազ SDR, որը 1999թ-ի փոխարժեքով կազմում էր 8,000.0 հազ ԱՄՆ դոլար:

Ծրագրով աշխատանքներ են իրականացվել հետևյալ հիմնական ուղղություններով`

  • Կադաստրային հանութագրում
  • Տարածքային ստորաբաժանումների աշխատանքի աջակցում
  • Տիեզերական հանութագրում

 

        ԵՎՐՈՊԱԿԱՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  " ՊԱՐԵՆԱՅԻՆ  ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ  ԾՐԱԳԻՐ "

 

        Ծրագրի շրջանակներում 1998-2003թթ. ընկած ժամանակահատվածի համար դրամաշնորհ է հատկացվել ՀՀ բյուջեին գյուղական համայնքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման համար:
         Ծրագիրը բաղկացած է երեք հիմնական մասերից.

  • Կադաստրային քարտեզագրում:
  • Սեփականության իրավունքի վկայականների և գրանցման միասնական մատյանների տպագրություն:
  • Ինֆորմացիոն կառավարման համակարգի գլոբալ համակարգչային ցանցի ներդրում և սպասարկում:

 

         ԱՄՆ ՄԶԳ " ՀՈՂԻ  ԳՐԱՆՑՄԱՆ  ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ  ԻՐԱՎՈՒՆՔԻ  ՇՆՈՐՀՄԱՆ  ԾՐԱԳԻՐ""


         Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) կադաստրի համակարգի հետ համատեղ, 1998-2001թթ. ընթացքում իրականացրել է "Հողի նկատմամբ սեփականության իրավունքի տրամադրման և գրանցման ծրագիր": Ծրագրի շրջանակներում հանրապետության 50 համայնքներում իրականացվել են կադաստրային քարտեզագրման աշխատանքներ: Բացի այդ ծրագրի շրջանակներում հանրապետությունում ներդրվել են "Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման" և "Կադաստրային քարտեզների վարման" ավտոմատացված համակարգերը: Ծրագիրն ավարտվել է 2001 թվականի հունիսին:


        ՇՎԵԴԱԿԱՆ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  ԶԱՐԳԱՑՄԱՆ  ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ (SIDA)  "ԿԱԴԱՍՏՐԻ  ՀԱՄԱԿԱՐԳԻ  ԶԱՐԳԱՑՈՒՄԸ  ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ"   ԾՐԱԳԻՐ


        1999 թվականի օգոստոսին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն պայամանգիր է կնքել Շվեդական Շվեդական "ՍԻԴԱ՚ զարգացման գործակալության" և "Սվիդսրվեյ" ընկերության հետ, համաձայն որի "Սվիդսըրվեյը"  "ՍԻԴԱ"-ի կողմից ֆինանսավորման հաշվին 2000-2006թթ. ընթացքում իրականացրել է "Կադաստրի համակարգի զարգացումը Հայաստանում" ծրագիրը:
       Ծրագրի հիմնական խնդիրներն ենª Հայաստանի գեոդեզիական ցանցի վերականգնումը, անշարժ գույքի մասսայական գնահատման ընդհանուր հիմունքների հաստատման աջակցումը, ուսումնական դասընթացների անցկացումը կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի շուկայական գնահատման, հողերի միավորման և այլ ուղղություններով:
Կոմիտեն 1998 թվականին պայմանագիր է կնքել նաև Շվեդիայի "Տեխնոլոգիայի Թագավորական Ինստիտուտի" հետ, համաձայն որի Շվեդական ՙՍԻԴԱ" զարգացման գործակալության ֆինանսավորման հաշվին տարեկան 2-3 ուսանողներ են ուղարկվում Շվեդիաª ուսանելու:

 

         ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ  ԶԱՐԳԱՑՄԱՆ  ԵՎ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ  ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ  " ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔԻ  ԿԱԴԱՍՏՐԻ  ՀԱՄԱԿԱՐԳԻՆ   ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ  ՆՊԱՏԱԿՈՎ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ԵՎ  ՏԵԽՆԻԿԱԿԱՆ  ՀԱՄԱԳԱՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ "  ԾՐԱԳԻՐ


       2001թ. հոկտեմբերին Շվեյցարիայի և Հայաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն Շվեյցարիայի Տոպոգրաֆիայի դաշնային գրասենյակի հետ համատեղ 2001թ. դեկտեմբերից մինչև 2003թ. մայիս իրականացրել է "Անշարժ գույքի կադաստրի համակարգին աջակցության նպատակով ֆինանսական և տեխնիկական համագործակցության" ծրագիրը: Ծրագիը իրականացվել է հետևյալ երեք հիմնական ուղղություններովª

  • Ժամանակակից գեոդեզիական սարքավորումների ձեռքբերում. 

      Այս բաղադրիչով ձեռք է բերվել 1 մլն շվեյցարական ֆրանկ ընդհանուր արժողությամբ գեոդեզիական սարքավորումներ, այդ թվումª 36 տախեոմետրեր, 100 դիստո հեռաչափիչ սարքեր և 4 GPS ընդունիչներ:

  • Համակարգի մասնագետների ուսուցում.

      Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպվել են սեմինարներ գեոդեզիական գործիքների սպասարկման և շահագործման ինչպես նաև թվային օրթոֆոտոքարտեզների արտադրության վերաբերյալ:

  • ՀՀ տարածքում օդային լուսանկարահանման աշխատանքների իրականացում. 

      Այս բաղադրիչով Հայաստանի տարածքի 1/3-ում իրականացվել են օդային լուսանկարահանման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացվել են Շվեյցարիայի Տոպոգրաֆիայի դաշնային գրասենյակի կողմից, որը համապատսխան մշակումից հետո Կոմիտեին կտրամադրի թռիչքի տարածքի լուսանկարները, իսկ Երևան քաղաքի համար նաև պատրաստի օրթոֆոտո քարտեզները:

 

 

         ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ  " ԻՆՏԵԳՐՎԱԾ  ՀՈՂԱՅԻՆ  ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ  ԿԱՌԱՎԱՐՄԱՆ "  ԿՐԿՆԱԿՄԱՆ  ԾՐԱԳԻՐ


       Այս ծրագիրը համակարգում սկսել է իրականացվել 2003թ. մայիսից: Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի անշարժ գույքի ոլորտի պետական կառավարման համակարգը համատեղելի դարձնել Եվրոպական Միության երկրների համանման կառույցների հետ: Ծրագիրը իրականացվում է Եվրոպական Հանձնաժողովի ֆինանսավորմամբ, Շվեդիայի և Ֆինլանդիայի հողի հանութագրման ազգային ծառայությունների կողմից: