|
ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԵՐՎԱՆԴ ՎԱԶԳԵՆԻ ԶԱԽԱՐՅԱՆ |
Ծնվել է 1946թ. մայիսի 14-ին, Ադրբեջանական ԽՍՀ Շամխորի շրջանի Սալեր գյուղում: Կրթություն 1968թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1987-1988թթ. սովորել է Մոսկվայի ժողովրդական տնտեսության ակադեմիայի կառավարման ինստիտուտում: 1991թ. Մոսկվայի Կույբիշևի անվան ինժեներաշինարարական ինստիտուտում պաշտպանել է գիտական թեզ և ստացել տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան: Աշխատանքային գործունեություն 1962-1963թթ. աշխատել է Երևանի "Գունմետշին" տրեստում, որպես բանվոր: 1963-1964թթ. "Հրազդանշին՚"ձեռնարկությունում եղել է մոնտաժնիկ: 1966-1974թթ. եղել է "Ջերմշին" շինարարական վարչության ինժեներ, տեղամասի պետ: 1974-1977թթ. գլխավորել է Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի արտադրական մասը: 1977-1983թթ. եղել է "Հայոսկի"արտադրական միավորման շինարարական վարչության պետ: 1983-1992թթ. աշխատել է Գազաֆիկացայի պետկոմի "Հայգազշին" րեստում, որպես տրեստի կառավարիչ: 1992-1993թթ. եղել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ: 1994-1997թթ. Մոսկվայում գլխավորել է արտադրաշինարարական ընկերություն: 1997-1998թթ. եղել է "Հայտրանսգազ" ՊՁ գլխավոր տնօրեն: 1998-2000թթ. ղեկավարել է ՀՀ տրանսպորտի նախարարությունը: 2000-2001թթ. եղել է պետական եկամուտների փոխնախարար, 2001-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար: 2001-2002թթ. զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների նախարարի պաշտոնը: 2002-2003թթ. եղել է ՀՀ հարկային պետական ծառայության պետ: 2003-2009թթ. եղել է Երևանի քաղաքապետ: 2009թ. ապրիլի 2-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ: Այլ տվյալներ Տրանսպորտի միջազգային ակադեմիայի իսկական անդամ է, էկոլոգիայի և կենսագործունեության գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս: Բնապահպանության և կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի, հումանիզմի հիմնախնդիրների ակադեմիայի ակադեմիկոս է, ունի տնտեսական գիտությունների դոկտորի աստիճան: ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է ՀՀ հարկային ծառայության պետական խորհրդականի աստիճան: ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: Պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության "Դրաստամատ Կանայան" մեդալով, Երևանի պետական համալսարանի ու ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ոսկե մեդալներով: Ամուսնացած է: Ունի մեկ որդի, երկու դուստր և երեք թոռնիկ: |
|
Կոմիտեի նախագահի տեղակալ
Աշոտ Մուսայան
|
Ծնվել է 1951թ.-ին հունիսի 14-ին Հայաստանի Հանրապետության Էջմիածին քաղաքում:
Կրթություն 1983 Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, մասնագիտությամբ իրավագետ է:
Աշխատանքային գործունեություն 1970-1971թթ. "Պլաստմասսա" գործարան, բանվոր:
1972-1975թթ. "Ռեզիստոր" գործարան, բանվոր, տնտեսագետ: 1977-1979թթ. "Սարքաշինական" գործարան, բանվոր: 1977-1977թթ. "Զվարթնոց"օդանավակայան, բանվոր: 1977-1978թթ. Սիրիուս"գործարան, բանվոր: 1983-1983թթ. "Էլեկտրոն" գործարան, ինժեներ-կարգավորող: 1983-1991թթ. ՀՀ արդարադատության նախարարություն ավագ խորհրդատու, գլխավոր խորհրդատու: 1991-1996թթ. Նաիրիի շրջժողդատավոր: 1997-1998թթ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի միասնական կադաստրի վարչություն, անշարժ գույքի գրանցման բաժնի պետ: 1998-ից`ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, նախագահի տեղակալ: Այլ տվյալներ
Պարգևատրվել է շնորհակալագրով ՀԽՍՀ արդարադատության նախարարի 28.10.1987թ. N713 հրամանով Պարգևատրվել է շնորհակալագրով ԽՍՀՄ արդարադատության նախարարի 03.04.1989թ. N144-Կ հրամանով Պարգևատրվել է շնորհակալագրով ՀՀ վարչապետի 28.06.2002թ. N414-Ա որոշմամբ
Պարգևատրվել է հուշամեդալով ՀՀ վարչապետի 29.06.2007թ. N178 որոշմամաբ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
|
|
Կոմիտեի նախագահի տեղակալ
Կարեն Դավթյան
|
Ծնվել է 1963թ.-ի փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում:
Կրթություն 1986 Ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությամբ ինժեներ-շինարար:
Աշխատանքային գործունեություն 1980-1981թթ. "Հայկոմուննախագիծ" ինստիտուտ գծագրող:
1986-1988թթ. "Աբովյանշին" վարպետ , աշխղեկ: 1988-1990թթ. Պետշին տեսչության ավագ տեսուչ: 1990-1995թթ. ՀՀ քաղաքաշինության նախարարության գործերի կառավարիչ: 1995-2001թթ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության "Մետրոմատ" ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն: 2001-2003թթ. ՀՀ քաղաքաշինության նախարարության լիցենզավորման կենտրոնի բաժնի պետ: 2003-2004թթ. Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ: 2004-2006թթ. Երևանի քաղաքապետարանի "Հյուսիսային պողոտա և Կասկադ" ԾԻԳ ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն: 2006-2009թթ. Երևանի քաղաքապետի տեղակալ: 2009 - ից` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի խորհրդական և նույն թվականի նոյեմբերի 3-ից` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
|
|
Կոմիտեի նախագահի տեղակալ
Ֆելիքս Բաշոյան
|
Ծնվել է 1947թ.-ի հունիսի 11-ին Հայաստանի Հանրապետության Ստեփանավան քաղաքում:
Կրթություն 1975թ-ին ավարտել է Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի Էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ ֆակուլտետը, մասնագիտությամբ ինժեներ-էլեկտրիկ:
Աշխատանքային գործունեություն 1965-1966թթ. "Երևանի ավտոպահեստամասերի"գործարան, երրորդ կարգի կարգավորող բանվոր:
1968թ. փետրվար - 1968թ. սեպտեմբեր Երևանի քաղաքային էլեկտրոցանց, որպես էլեկտրամոնտյոր: 1968-1971թթ. "Հայկոմուննախագիծ" ինստիտուտ, ավագ տեխնիկ:1971-1973թթ. Ծառայություն Սովետական բանակում: 1973-1983թթ. "Հայկոմուննախագիծ" ինստիտուտ, ինժեներ: 1983-1986թթ. ՀՍՍՀ Բնակկոմունալ տնտեսության մինիստրության Հանրապետական տեխնիկական գույքագրման բյուրո,որպես ինժեներ: 1986-1992թթ. ՀՍՍՀ Բնակկոմունալ տնտեսության մինիստրության Հրազդանի տեխնիկական գույքագրման բյուրո,բրիգադիր: 1994թ. հունվար - 1994թ.սեպտեմբեր ՀՍՍՀ Բնակկոմունալ տնտեսության մինիստրության Հանրապետական տեխնիկական գույքագրման վարչության -Աբովյանի տեղամասի պետ, վարչության ավագ ինժեներ, վարչության պետի տեղակալ: 1997-1999թթ. "ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչություն"անշարժ գույքի հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ, բաժնի պետ:
1999-2006թթ. "ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե", անշարժ գույքի հաշվառման վարչության պետ: 2006-ից` "ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե" նախագահի տեղակալ: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
|




