Հասցեների ռեեստր

          Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվական դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման հիման վրա հանրապետությունում ներդրվեց հասցեների ռեեստրի համակարգը, որը իրենից ներկայացնում է անշարժ գույքի հասցեների /գործող և չեղյալ/ վերաբերյալ տեքստային, փաստաթղթային և գրաֆիկական տվյալների մեկ միասնական, համակարգված ցանկ:

         Հասցեների ռեեստրի գրաֆիկական բաղադրիչը կազմված է համայնքների կադաստրյին քարտեզների հիման վրա ստեղծված հասցեների քարտեզներից, որոնցում, կախված բնակավայրերի կառուցապատման առանձնահատկություններից և խտությունից, 1:2000 կամ 1:5000 մասշտաբով արտացոլվում են հասցեավորման օբյակտները և դրանց հասցեները:

         Հասցեների ռեեստրի իրավական /տեքստային, փաստաթղթային/ բաղադրիչ է հանդիսանում հասցեավորման օբյեկտների իրավական և որակական տեղեկությունների ամբողջությունը, որը ներառում է հասցեավորման օբյեկտի /անշարժ գույքի միավորի/ կադաստրային ծածկագիրը, օբյեկտի հասցեն, հասցեի տրամադրման վերաբերյալ որոշման ամսաթիվը և համարը, հասցեավորման օբյեկտի սեփականատիրոջ /օգտագործողի/ անունը /անվանումը/, անշարժ գույքի նպատակային նշանակությունը և օգտագործման նպատակը:
         Հասցեների ռեեստրի իրավական բաղադրիչը ձևավորվում է հասցեների և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման իրականացման արդյունքում հավաքագրվող տեղեկություններից և փաստաթղթերից:

 

Անշարժ գույքի հասցեների գրանցումը

         Անշարժ գույքի հասցեների գրանցումը իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի /հասցեների ռեգիստր/ աշխատակազմի` անշարժ գույքի տարածքային ստորաբաժանումները:
         Հասցեների գրանցման համար հիմք են հանդիսանում անշարժ գույքին հասցե տրամադրելու վերաբերյալ լիազոր մարմինների /համայնքների ղեկավարներ, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անշարժ գույքի համար` ՀՀ մարզպետներ, Երևանում` Երևանի քաղաքապետ/ կողմից կայացված որոշումները, ինչպես նաև ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման վերաբերյալ որոշումները:
         Հաuցեների գրանցման համար գրանցվում է վճար, որի չափը uահմանում է հաuցեների ռեգիuտրը` համաձայնեցնելով ֆինանuների եւ էկոնոմիկայի բնագավառներում պետական կառավարման լիազորված մարմնի հետ:

 

 

Հասցեների ռեեստրից տեղեկատվության տրամադրումը

         Հասցեների ռեեստրից տեղեկատվություն տրամադրելիս, տրամադրվում են հասցեների գրանցման մատյանից քաղվածքներ` անշարժ գույքի օբյեկտի գրանցված հասցեի, հասցեի փոփոխման /վերահասցեավորման/, անշարժ գույքի հասցեն չեղյալ ճանաչվելու, անշարժ գույքի հասցեն գրանցված լինելու վերաբերյալ, ինչպես նաև հասցեների քարտեզի /հատակագծի/ կամ քարտեզի որոշակի մասի պատճեններ:
         Հասցեների ռեեստրից տեղեկատվության տրամադրումը վճարովի է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

         Վճարների չափը հաստատում է հասցեների ռեգիստրը` համաձայնեցնելով ֆինանսների և էկոնոմիկայի բնագավառներում պետական կառավարման լիազորված մարմնի հետ:
         Տեղեկատվությունը տրամադրվում է դիմումի ներկայացման օրվան հաջորդող աշխատանքային օրը:
Տեղեկատվությունը տրամադրում է հասցեների ռեգիստրի` հասցեավորման օբյեկտի գտնվելու վայրի տարածքային ստարաբաժանումը կամ հասցեների ռեգիստրի տեղեկատվական կենտրոնը:



19.41 ԿԲ ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՍՑԵՎՈՐՈՒՄՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ
20.72 ԿԲ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՍՑԵՎՈՐՈՒՄՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ
23.43 ԿԲ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՍՑԵՎՈՐՈՒՄՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ
22.85 ԿԲ ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՍՑԵՎՈՐՈՒՄՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ
24.05 ԿԲ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՍՑԵՎՈՐՈՒՄՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ
20.89 ԿԲ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՍՑԵՎՈՐՈՒՄՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ
22.78 ԿԲ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՍՑԵՎՈՐՈՒՄՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ
22.42 ԿԲ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՍՑԵՎՈՐՈՒՄՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ
21.71 ԿԲ ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՍՑԵՎՈՐՈՒՄՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ
23.29 ԿԲ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՍՑԵՎՈՐՈՒՄՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ