Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. դեկտեմբերի 31-ի ”Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին” թիվ 867 որոշման հիման վրա հանրապետությունում 1999 թվականից սկսվեցին անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները:
Հիմնվելով Հանրապետությունունում իրականացված կադաստրային քարտեզագրման տվյալների վրա իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները հանդիսանում են պետական գրանցման նոր համակարգի անցման կարևորագույն քայլերից մեկը, որը հնարավորություն է տալիս հավաքագրել անշարժ գույքի միավորների որակական և քանակական, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ առավել ամբողջական և հավաստի տվյալները:
պետական գրանցման աշխատանքները:
Հանդիսանալով անշարժ գույքի կադաստրի համակարգի կայացման հիմնական տարրերից մեկը, իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները իրականացվեցին անվճար` Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Վերը նշված խնդիրներից բացի իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացումը կարևոր խթան հանդիսացավ նաև հանրապետությունում անշարժ գույքի շուկայի ակտիվացմանը, քանի որ անշարժ գույքի բազմաթիվ միավորներ, որոնք նախկինում փաստորեն դուրս էին մնացել քաղաքացիաիրավական շրջանառոթյունից իրավունք հաստատող համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով, բերվեցին իրավական` հետևաբար և հարկման դաշտ: Խոսքը մասնավորապես վերաբերում է հատկացված չափերից ավել օգտագործվող, օրենսդրության խախտումներով տրամադրված /օտարված/ հողամասերին: Այսպես, իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ժամանակ Հայաստանի Հանրապետության հողային օրենգրքի, ՙԻնքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին՚ ՀՀ օրենքի հապապատասխամ դրույթների կիրարման արդդյունքում հանրապետության 869 համայնքներում քաղաքացիներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց տրամադրվեց 55879.2 հա հողամասեր, որից՝
- տնամերձ՝ 315874 միավոր 16741.8 հա,
- վարելահող՝ 385467 միավոր 27847.1 հա,
- պտղատու այգի՝ 18094 միավոր 1036.1 հա,
- խաղողի այգի ՝17143 միավոր 3175.1 հա,
- խոտհարք՝ 78850 միավոր 6963.4 հա,
- այգեգործական՝ 2897 միավոր 115.723 հա,
Ընդհանուր առմամբ մինչ օրս առաջին պետական գրանցման աշխատանքների շրջանակներում գրանցվեց են անշարժ գույքի 1556.4 հազար միավորների նկատմամբ իրավունքները: Չնայած գրանցված գույքի մեծ քանակի, իրավունքների պետական գրանցման աշխատանքների ընթացքում չհաջողվեց ամբողջությամբ կարգավորել գրանցմանը խոչընդոտող որոշ խնդիրներ, որոնցից են մասնվորապես`
- տարբեր պատճառներով չօրինականացված ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների մեծ քանակը,
- ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայությունը (քաղաքային համայնքներում),
- համասեփականատերերի վերաբերյալ տեղեկանքների բացակայությունը,
- հողամասերի սեփականատերերի անհայտ լինելը,
- գծային ենթակառուցվածքների օտարման գոտիներում գտնվող հողամասերը,
- չբացված ժառանգությունները,
- չներկայացված օտարման պայմանագրերը,
- համայնքային և պետական սեփականություն հանդիսացող գույքի տարանջատումը ըստ սեփականատերերի /ոչ բնակելի տարածքներ,բացվածքներ և այլն/:
Վերը նշված խոչընդոտները հիմնականում վերաբերում են հանրապետության քաղաքային բնակավայրերում տեղակայված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցմանը: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս հանրապետության իրավական դաշտը սահմանում է նշված խոչընդոտների վերացման հիմքերն ու ընթացակարգերը, ինչպես նաև հաշվի առնելով հանրապետությունում անշարժ գույքի շուկայի զարգացման տեմպերը, բարձր հավանականությամբ կարելի է ակնկալել, որ նված խոչընդոտների մեծ մասի վերացումը հնարավոր կլինի անշարժ գույքի նկատմամբ իրավունքնրի ընթացիկ գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում:
