Հողային հաշվեկշիռ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 à  ð  à  Þ  à ô  Ø


13 հոկտեմբերի 2011 թվականի  N 1450 -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ

ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  2011 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՀՈՂԱՅԻՆ

ՀԱՇՎԵԿՇՌԻ) ՄԱՍԻՆ

-------------------------------------------------------------------------------------------------

 

 

              Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների`  Հայաստանի Հանրապետության կառավա­րությունը  ո ր ո շ ու մ  է.

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հողային ֆոնդի առկա­յության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)`  2011 թվա­կանի հուլիսի 1-ի դրությամբ`                                                                  

                                                  
Հայաստանի Հանրապետության տարածքը

 

հազ. հեկտար, որից` ոռոգվող
2974.3 207.9
այդ թվում`    
     
1) Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության`

   
ա. գյուղատնտեսական նշանակության հողեր 2077.0                            154.6 
որից`    
վարելահողեր 449.2                             120.9                                              
բազմամյա տնկարկներ 33.0                                                                      32.2                                  
խոտհարքներ 128.3                           1.5
արոտներ 1067.2                                                                     
այլ հողատեսքեր 399.3                                      
բ. բնակավայրերի հողեր 152.2                               52.9                     
որից` տնամերձ և այգեգործական    
(ամառանոցային) հողեր 94.9 52.8      
գ. արդյունաբերության, ընդերքօգտագործման  և այլ արտադրական նշանակության հողեր        33.0   

դ. էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների համար                                                   

12.8    
ե. հատուկ պահպանվող տարածքների հողեր 298.0           
զ. հատուկ նշանակության հողեր 31.7                                 
է. անտառային հողեր 343.1                              0.4                                      
ը. ջրային հողեր 25.9                                                                                        
թ. պահուստային հողեր 0.6  
     
2) Հողային ֆոնդն ըստ սեփականության սուբյեկտների`
     
ա. քաղաքացիների 537.5 180.9                                
բ. իրավաբանական անձանց 27.2                               2.0                                  
գ. համայնքային 1040.0                            23.4                         
դ. պետական 1369.2 
1.5                                                                                              
ե. օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների 0.4                                                      0.1

  2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1)  Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարա­րության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում կատարվող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և  այլ փոփոխություններ) ներկայացնել  Հայաստանի Հանրապետու­թյան մարզպետներին, համապատասխան հա­մայնք­­­ների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` հողերի ընթացիկ հաշվառումն  իրակա­նացնելու համար.

2) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` անտառա­շինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման   անճշտությունները, անտառային հողերի սահմաններն ու տարածքները ճշգրտելուց հետո, և Հայաստանի Հանրա­պետության բնապահպանության նախարարին` ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի սահմաններն ու տարածքները կառավարման պլաններին  համապա­տասխան ճշգրտելուց հետո` համաձայնեցնել Հայաստանի Հանրա­պետության մարզ­պետների, համայնքների ղեկավարների հետ և ներկայացնել  Հայաստանի Հանրա­պետու­թյան կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու  համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ

Տ. ՍԱՐԳՍՅԱՆ

2011 թ. հոկտեմբերի  18

Երևան

 

405.33 ԿԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ /22ա Ձև/
1.02 ՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ /22 Ձև/