Շարժական գույք

         Հայաստանի Հանրապետության կառավարության 29.10.2004թ. թիվ 1678-Ն որոշման 5-րդ կետի համաձայն` շարժական գույքի /բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցների/ նկատմամբ գրավի, շարժական գույքի լիզինգի պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի գրանցման լիազոր մարմին է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

        Շարժական գույքի գրավի, շարժական գույքի լիզինգի պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի գրանցման օբյեկտներն ու գրանցման կարգը սահմանված են ,Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով, որի 6-րդ հոդվածի համաձայն գրանցման օբյեկտներ են հանդիսանում`տրանսպորտային միջոցների, ինքնագնաց մեքենաների, հաստոցների, սարքավորումների, թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և թվարկվածի բաղկացուցիչ մասերի, որոնք կարող են որակվել որպես անհատապես որոշվող գույք, շրջանառությունից չհանված ցանկացած այլ շարժական գույքի, հանքային իրավունքների նկատմամբ` օրենքով սահմանված կարգով կնքված գրավի կամ գրավի պայման պարունակող պայմանագրերից ծագող գրավի իրավունքները, ինչպես նաև անհատապես որոշվող` օրենքով սահմանված կարգով լիզինգի պայմանագրի առարկա հանդիսացող շարժական գույքի նկատմամբ կնքված լիզինգի պայմանագրերից ծագող վարձակալության իրավունքները:

        Կադաստրի պետական կոմիտեի նախագահի 19.01.2005թ. թիվ 7-Ն հրամանով հաստատված գործավարության կարգի համաձայն`

        Շարժական գույքի գրավի իրավունքի կամ լիզինգի իրավունքի գրանցման և տեղեկատվության տրամադրման դիմումներն ընդունվում են կոմիտեի աշխատակազմի յուրաքանչյուր տարածքային ստորաբաժանումում` անկախ գույքի գտնվելու կամ հաշվառման վայրից:

       Շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումը իրականացվում է շարժական գույքի միասնական տեղեկատվական բանկում` կենտրոնացված կարգով, կոմիտեի աշխատակազմի Կենտրոն տարածքային ստորաբաժանման  կողմից, օրենքով սահմանված կարգով շարժական գույքի գրավի, լիզինգի գրանցման մատյանում համապատասխան իրավունքների ծագման, փոփոխման, դադարման գրառումների իրականացման միջոցով:

          Գրանցման դիմումն ընդունած տարածքային ստորաբաժանումը, բացառությամբ Կենտրոն տարածքային ստորաբաժանումից, կապի միջոցներով ստացված վկայականի վերջին էջի աջ անկյունում կատարում է ,Իսկականի հետ ճիշտ էե գրառումը և հավաստում է իր կնիքով ու ստորագրությամբ:

        Գրանցման սուբյեկտները կարող են ստանալ վկայականը կոմիտեի աշխատակազմի Կենտրոն տարածքային ստորաբաժանումից կամ սույն կարգի 11 կետով սահմանված կարգով հավաստված վկայականը` դիմումն ընդունող տարածքային ստորաբաժանումից:

 

Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման քանակական տվյալները

 

Տարեթիվը

Գրանցումների քանակը

2005

762

2006

7007

2007

11079

2008

11303

2009

3402

Ընդամենը 2005-2009թթ. ընթացքում

33553