Թեմատիկ քարտեզագրության բնագավառում նախապատրաստվել և հրատարակվել են հետևյալ թեմատիկ քարտեզները`
1. Հայաստանի ազգային ատլաս Ա և Բ հատորները,
2. "Երևան" պատմաաշխարհագրական ատլաս
3. ԼՂՀ պատմաաշխարհագրական ատլաս
4. Աշխարհի քաղաքական քարտեզ 1:35 000 000,
5. Առաջավոր Ասիա 1:3 000 000,
6. Հայկական լեռնաշխարհ 1:1 000 000,
7. ՀՀ և ԼՂՀ վարչական քարտեզ 1:400 000,
8. ՀՀ և ԼՂՀ ֆիզիկական քարտեզ 1:400 000,
9. ՀՀ վարչական քարտեզ 1:400 000 /ռուսերեն և անգլերեն լեզուներով/,
10. ՀՀ և ԼՂՀ ճանապարհային քարտեզ 1:300 000,վարչական քարտեզ 1:400 000,
11. ԼՂՀ վարչական քարտեզ 1:200 000,
12. ԼՂՀ ֆիզիկական քարտեզ 1:200 000,
13. "Երևան" հատակագիծ 1:10 000,
14. Երևան քաղաքի 12 համայնքների քարտեզներ 1:5 000,
15. "Երևանը տիեզերքից" 1:20 000,
16. "Երևանը կենտրոնը տիեզերքից" 1:7 000,
17. "Երևան" տուրիստական բուկլետ /անգլերեն լեզվով/,
18. "Հայոց մեծ եղեռն 1915թ.",/հայերեն և անգլերեն լեզուներով/,
19. "Արագածի լանջերով" բուկլետ,հայերեն լեզվով,
20.. "Գեղարքունիքի մարզ" տուրիստական բուկլետ,/հայերեն և անգլերեն լեզուներով/,
21. " ՀՀ և ԼՂՀ ճանապարհային ատլաս",
22. " Ճանապարհային ատլաս",
23. Ուսումնական քարտեզներ 15 անվանում`
ՀՀ և ԼՂՀ վարչական 1:300 000,
ՀՀ և ԼՂՀ ֆիզիկական 1:300 000,
Հայկական լեռնաշխարհ 1:1 000 000,
ՀՀ և ԼՂՀ օգտակար հանածոներ 1:300 000,
ՀՀ և ԼՂՀ կենդանական աշխարհը1:300 000,
ՀՀ և ԼՂՀ բուսական աշխարհը1:300 000,
ՀՀ և ԼՂՀ կլիման1:300 000,
Առաջավոր Ասիա1:3 000 000,
ՀՀ և ԼՂՀ բնակչություն1:300 000,
ՀՀ և ԼՂՀ լանդշաֆտային գոտիներ1:300 000,
ՀՀ և ԼՂՀ տնտեսություն1:300 000,
ՀՀ և ԼՂՀ տրանսպորտ1:300 000,
Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ պատրաստված`
Աշխարհի քաղաքական քարտեզ (երկկողմանի) 1:20 000 000,
Աշխարհի ֆիզիկական քարտեզ (երկկողմանի) 1:20 000 000,
Աստղային երկինք,
24. Ռելիեֆային քարտեզներ`
Հայկական լեռնաշխարհ 1:2 000 000,
ՀՀ 1:1 500 000,
ՀՀ և ԼՂՀ 1:2 000 000,
25. "Մանկական ատլաս" ,
26."Հայաստանի Հանրապետություն" օրացույց,
27."Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն" օրացույց,
28."Երևան" օրացույց,
29."Հարավային Կովկաս"1:1 000 000,
30." Աշխարհի ֆիզիկական քարտեզ",
31."Ուրվագծային քարտեզներ" աշխատանքային տետր,6-րդ դասարանի համար,
32. Աշխարհի ֆիզիկական քարտեզ 1:25 000,
33. Աշխարհի քաղաքական քարտեզ 1:35 000, (ռուսերեն լեզվով),
34. Աստղային երկինքի քարտեզ,
35.ՀՀ և ԼՂՀ ճանապարհային ատլաս,
36.Հայաստանն ըստ Սևրի պայմանագրի (10.VIII.1920թ.) և ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի,
37.Ժամային գոտիներ
38. Մայրցամաքների քարտեզներ:
2010-2011 թվականների ընթացքում կադաստրի պետական կոմիտեն նախատեսում է հրատարակել ևս մի շարք թեմատիկ քարտեզներ և ատլասներ, այդ թվում`
1. Հայաստանի պատմաազգագրական ատլաս,
2. Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական ատլաս,
3. Մանկական ատլաս-հանրագիտարան,
4. ՀՀ խոշոր քաղաքների հատակագծեր:
2006-2008 թվականներին հրատարակվել են "Հայաստանի Ազգային ատլասի" Ա և Բ հատորները:
Ատլասի Ա հատորում ներկայացված թեմատիկ քարտեզների և բացատրական մասի միջոցով պատկերված են Հայաստանի Հանրապետության և Հայկական լեռնաշխարհի բնության տարբեր ոլորտները` երկրաբանություն, սեյսմոտեկտոնիկա, բնապահպանություն, կլիմա, ջրագրություն, բուսականություն և այլն, բնակչության տեղաշարժերի և տեղաբաշխման սկզբունքները, քաղաքների հատակագծերը, տնտեսության տարբեր ճյուղերի` արդյունաբերութան, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, ինչպես նաև ՀՀ մարզերի վերաբերյալ տարաբնույթ տեղեկատվություն:
Ատլասի Բ հատորում պատկերված են Հայաստանի պատմության, կարևորագույն էջերը, մշակույթի տարբեր ճյուղերը, կրոնի ձևավորումը և տարածումը, ինչպես նաև Հայ սփյուրքը, և նրա տարածման հիմնական օջախները: 2010 թվականին նախատեսվում է իրականացնել Ազգային ատլասի Ա և Բ հատորների անգլերեն տարբերակի հրատարակման աշխատանքները:
Թեմատիկ քարտեզագրության ոլորտում աշխատանքներն իրականացվում են հետևյալ նորմատիվ իրավական փաստաթղթերի համաձայն.
- "Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի կառուցվածքը, աշխատանքների իրականացման ժամանակացույցը և ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին", ՀՀ կառավարության 26 դեկտեմբերի 2005թ. N 391-Ն որոշում:
- "Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի ստեղծման նպատակով մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին", ՀՀ վարչապետի 17 հունիսի 2002թ. N 367-Ա որոշում:
- "ՀՀ թեմատիկ քարտեզագրական աշխատանքների իրականացման կարգը հաստատելու մասին", ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 17.11.2005թ. N 391-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
