Տեղագրական քարտեզագրության ոլորտում 2002 թվականին Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ իրականացվել են Երևան քաղաքի և հարակից տարածքների մոտ 5.6 հազ. քառ.կմ մակերեսով օդալուսանկարահնման աշխատանքներ` Շվեյցարիայի կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհների հաշվին: Հայաստանի Հանրապետության 10.2հազ. քառ.կմ տարածքում իրականցվել են տիեզերալուսանկարահանման աշխատանքներ, իսկ մնացած 12.8 հազ. քառ.կմ տարածքներում հանութագրման աշխատանքները իրականացվել են վերգետնյա եղանակով:
Կատարվել են օդալուսանկարահանման արդյունքում ստացված ժապավենների հայտածման աշխատանքներ, ձեռք են բերվել ֆոտոգրամմետրիական տեսաներածիչներ և սկսվել են օդալուսանկարահնման նյութերի տեսաներածման և մշակման աշխատանքները, ինչպես նաև ձեռք են բերվել երկու ֆոտոգրամետրիական աշխատանքային կայաններ:
Օդալուսանկարահանման աշխատանքներ են իրականացվել Երևան քաղաքի մոտ 220 քառ.կմ տարածքում, որոնց միջոցով ստեղծվել են օրթոֆոտո հատակագծեր:
Ստեղծվել են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի պետական մասշտաբային շարքի բազային 1:10000 մասշտաբի և 1:25000-1:1000000 թվային տեղագրական քարտեզները, որոնք հիմք են հանդիսանում բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծման համար:
Տեղագրական քարտեզները նախատեսված են երկրի առջև ծառացած տարաբնույթ խնդիրների լուծման համար, որոնք ստեղծվում են միասնական կոորդինատային և բարձունքային համակարգերում և կազմվում են տեխնիկական պահանջների և սահմանված տեղեկատվության հիման վրա, միաժամանակ արտացոլելով տեղանքի պատկերը տվյալ ժամանակահատվածում:
Ստեղծվող թվային բազային քարտեզները հիմք են հանդիսանում տարբեր գերատեսչական /քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերության, կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության և այլն/ խնդիրների լուծման նպատակով թեմատիկ քարտեզների ստեղծմանը:
2002-2007 թվականների ընթացքում իրականացվել և ավարտվել են Հայաստանի Հանրապետության տարածքի պետական մասշտաբային շարքի 1:10 000-1:1 000 000 մասշտաբների տեղագրական քարտեզների թվայնացման աշխատանքները, որի պատկերը հետևյալն է`
|
Մասշտաբները |
Ընդհանուր թերթերի քանակը |
Թվայնացված քարտեզները |
|
|
թերթ |
% |
||
|
1:1 000 000 |
2 |
2 |
100 |
|
1:500 000 |
4 |
4 |
100 |
|
1:200 000 |
11 |
11 |
100 |
|
1:100 000 |
34 |
34 |
100 |
|
1:50 000 |
107 |
107 |
100 |
|
1:25 000 |
368 |
368 |
100 |
|
1:10 000 |
1 341 |
1 341 |
100 |
|
Ընդամենը |
1 867 |
1 867 |
100 |
Տիեզերական լուսանկարահանման աշխատանքների իրականացման նպատակով 2008 թվականին կնքված համապատասխան պայմանագրի շրջանակներում ձեռք է բերվել երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունիչ կայանը` համապատասխան սարքավորումներով և ծրագրային ապահովմամբ: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի "Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն" ՊՈԱԿ-ի տարածքում տեղադրվել է կայանը, որից հետո կատարվել է կայանի փորձնական շահագործում, ինչպես նաև մասնագետների նախնական ուսուցում: Տիեզերական ընդունիչ կայանի միջոցով հնարավորություն է ընձեռնվել կարճ ժամանակահատվածում և բարձր ճշտությամբ նկարահանել անհրաժեշտ տարածքներ:
2009 թվականից սկսվել է ՀՀ պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքները: 2009 թվականին թարմացվել է 1700 քառ.կմ, իսկ 2010 թվականին 3600 քառ.կմ տարածք: (տես սխեման) : Նշված տարածքների վրա ստեղծվել են նաև օրթոֆոտոնկարներ:
Թարմացման աշխատանքներն իրականացվում են 1:10 000 մասշտաբի բազային տեղագրական քարտեզների վրա, որից հետո ընդհանրացման եղանակով իրականացվում են նույն տարածքների ՀՀ պետական մասշտաբային շարքի 1:25000-1:1000000 մասշտաբների տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքները: Այս աշխատանքները կրում են շարունակական բնույթ և յուրաքանչյուր տարի իրականացվող տիեզերալուսանկարահանման նյութերի հիման վրա կատարվելու է մոնիթորինգ, որի արդյունքներով բացահայտվելու և թարմացվելու են տարբեր հանգամանքներով պայմանավորված նկատելի փոփոխություններ կրած տարածքների ՀՀ պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզները:
2009 թվականի ընթացքում, ՀՀ կառավարության կողմից որպես գերակա խնդիր հաստատված "ՀՀ պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների տեղափոխումը WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգ" միջոցառումների իրականացման շրջանակներում, WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում բաց հրատարակման տեղագրական և կադաստրային քարտեզների ստեղծման նպատակով կատարվել են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի գեոդեզիական կետերի վերահաշվարկման և տեղագրական ու կադաստրային քարտեզները WGS-84 համաշխարհային գեոդեզիական բաց կոորդինատային համակարգ տեղափոխման աշխատանքներ, որի արդյունքում ստեղծված բաց հրատարակման տեղագրական և կադաստրային քարտեզները հասանելի են դարձել օգտագործողների լայն շրջանակների համար և կարող են տրամադրվել ըստ անհրաժեշտության:
Տեղագրական քարեզագրության ոլորտում աշխատանքներն իրականացվել են հետևյալ նորմատիվ իրավական փաստաթղթերի համաձայն.
- "Գեոդեզիայի և քարտեզագրության մասին" ՀՀ օրենք, ընդունված 02 մայիսի 2001թ.:
- "ՀՀ պետական մասշտաբային շարքը սահմանելու մասին", ՀՀ կառավարության 11.04.2002թ. N 222 որոշում:
- "ՀՀ պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների ստեղծման և օդալուսանկարահանման աշխատանքների իրականցման ծրագիրը հաստատելու մասին", ՀՀ կառավարության 19.09.2002թ . N1565-Ն որոշում:
- "Գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտի 2002-2006թթ. զարգացման հայեցակարգ", 28.02.2002թ. արժանացած ՀՀ կառավարության հավանությանը:
- "1:500, 1:1000, 1:2000, 1:5000 մասշտաբի տեղագրական հանույթների հրահանգ", ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 11.07.2002թ. N 392-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
- "1:10 000 մասշտաբի տեղագրական քարտեզների պայմանական նշաններ", "1:500, 1:1000, 1:2000, 1:5000 մասշտաբների տեղագրական հատակագծերի համար պայմանական նշաններ", "Տեղագրական տեղեկատվության 1:500–1:10000 մասշտաբների թվային քարտեզագրության ավտոմատացված համակարգում օգտագործելու համար դասակարգիչ" հրահանգները, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 05.05.2006թ. N 06-119-Ն հրաման, գրանցված են ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
- "1:10 000, 1:25 000, 1:50 000, 1:100 000 մասշտաբի տեղագրական քարտեզների կազմման, հրատարակման նախապատրաստման և թվայնացման հրահանգը", ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 23.04.2007թ. N 07-84-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
- "Տեղագրական քարտեզների և հատակագծերի թերթերի անվանակարգը սահմանելու կարգը", ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 23.04.2007թ. N 07-87-Ն հրաման, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
| 142.17 ԿԲ | ՍԽԵՄԱ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՇԱՐՔԻ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՄԱՆ |
