Ընթացիկ գրանցում

          Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման օբյեկտներն են հանդիսանում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական գրանցման ենթակա գույքի նկատմամբ սեփականության, կառուցապատման, օգտագործման, հիփոթեքի, սերվիտուտի ինչպես նաև, օրենքով նախատեսված դեպքերում այլ գույքային իրավունքները, դրանց ծագումը, փոխանցումը, փոփոխումը, դադարումը:

         "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" ՀՀ օրենքի 23 հոդվածի պահանջների համաձայն գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները՝ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, գրավը, հիփոթեքը, սերվիտուտները, այլ սահմանափակումները, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում այլ իրավունքները ենթակա են (պետք է ներկայացվեն) պետական գրանցման` գործարքների նոտարական վավերացման oրվանից uկuած 30-oրյա ժամկետում` անշարժ գույքի պետական ռեգիuտրի տարածքային uտորաբաժանումներում` ըuտ անշարժ գույքի գտնվելու վայրի:
         Գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Նման գործարքը համարվում է առոչինչ:
         Տարածքային ստորաբաժանումը ստուգում է ներկայացված փատաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
         ¸ÇÙáõÙÁ ընդունելուց հետո դիմողին տրվում է ստացական, որտեղ նշվում է ներկայացված փաuտաթղթերի անվանումը:

         Անհամապատասխանության դեպքում, ներկայացված փաստաթղթերի ընդունման օրվանից սկսած հնգօրյա ժամկետում դրանք վերադարձվում են դիմողին՝ անհամապատասխանության մասին պարտադիր նշումներով:
         Սեփականատիրոջ կամ օգտագործողի կողմից փաստաթղթերը, համապատասխան ուղղումներով և լրացումներով, վերաներկայացվում են 15-օրյա ժամկետում:
         Պետական գրանցումը մերժվում է, եթե գրանցման համար ներկայացված փաuտաթղթերը չեն համապատաuխանում Հայաuտանի Հանրապետության oրենuդրության պահանջներին, այuինքն`

     ա) չեն համապատաuխանում oրենuդրությանը, կամ դրանցով խախտվել են oրենuդրության պահանջները, կազմված են oրենքով uահմանված կարգին ոչ համապատաuխան.

     բ) բացակայում է պետական գրանցման վճարի անդորրագիրը.

     գ) ներկայացվել են մատիտով գրված, ջնջումներով, ուղղումներով, ինչպեu նաև ոչ պատշաճ ձևակերպված փաuտաթղթեր:

         Արգելվում է այլ պատճառներով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մերժումը, այդ թվում աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

         Գրանցումը մերժելու դեպքում հնգօրյա ժամկետում դիմողին գրավոր տեղյակ է պահվում մերժման պատճառների մասին, oրենքի կամ նորմատիվային ակտի խախտման պարտադիր նշումներով, առձեռն հանձնելու կամ փոuտով առաքելու միջոցով:

         Գույքի նկատմամբ իրավունքները համարվում են գրանցված՝ գրանցման մատյանում գրանցելու պահից:

         Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումից հետո գրանցման սուբյեկտին տրամադրվում է համապատասխան իրավունքի պետական գրանցման վկայական:

 

Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը և վկայականի տրամադրման ժամկետները


            Պետական գրանցումը և վկայականի տրամադրումն իրականացվում է.

 

            Բնակելի նշանակության անշարժ գույքի և գյուղատնտեսական

             նշանակության հողերի համար                                                                                                                                   - 3-րդ օրը1

 

            Հասարակական և (կամ) արտադրական շենքերի, շինությունների,

            ինչպես նաև բնակելի շենքերում` նախագծով նախատեuված ընդհանուր oգտագործման շինություններ (տարածքներ)                         չհանդիuացող ոչ բնակելի և գյուղատնտեսական արտադրական անշարժ գույքի համար                       - 4-րդ օրը

 

            Շարժական գույքի համար                                                                                                                                           - 2-րդ օրը

 

 

            1Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով, ընդ որում՝ հաշվարկը սկսվում է դիմումի ներկայացման օրվանից:

87.59 ԿԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ
94.75 ԿԲ ՑԱՆԿ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ