Կադաստրային գնահատում

Կադաստրային գնահատում

Հայաստանում անշարժ գույքի կադաստրային գնահատումը կատարվում է օրենքով սահմանված կադաստրային գնահատման կարգերով: 1995թ. ընդունված «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, անշարժ գույքի հարկման բազայի գնահատմանը վերաբերվող դրույթներում ներառվել էին կադաստրային գնահատման բանաձևեր, որոնց հիմքում ընկած էր խորհրդային ժամանակաշրջանի անշարժ գույքի նորմատիվներով խիստ ծանրաբեռնված գնահատման մեթոդը: Կադաստրային գնահատումը ներառվել էր նաև 1997 թվականին ընդունված «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Այդ թվականներին ընդունված «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով կադաստրային գնահատումը կիրառվում էր բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների և կից, օժանդակ շինությունների գնահատման ժամանակ: Ավտոտնակների գնահատման դեպքում կիրառվում էր օժանդակ շինության համար սահմանված գնահատման կարգը, իսկ հասարակական և արտադրական նշանակության շինությունների գնահատման համար մոտեցումն այլ էր` իրավաբանական անձանց պատկանող այդ շինությունների գնահատման հիմքում դրվում էր դրանց հաշվեկշռային արժեքը, իսկ ֆիզիկական անձանց պատկանող շինություններն առհասարակ չէին գնահատվում, փոխարենը դրանց համար վճարվում էր հաստատագրված 3000 կամ 10000 դրամ գույքահարկ` կախված շինության նյութի տեսակից: «Գույքահարկի մասին» նախկին օրենքներով սահմանված չէին նաև բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ոչ բնակելի տարածքների գնահատման կարգերը:

2002 թվականին ընդունված «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվեցին նաև առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ոչ բնակելի տարածքների կադաստրային գնահատման կարգեր:

2002 թվականին ընդունված «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով որոշակիորեն կատարելագործվեցին կադաստրային գնահատման բանաձևերը, էականորեն ավելացան գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող անշարժ գույքի տեսակները: 1991 թվականից ի վեր, անշարժ գույքի շուկայական արժեքի փոփոխությունները ներառելու նպատակով, համապատասխան փոփոխություններ կատարվեցին շինության նյութի բազային արժեքներում, գնագոյացնող էական գործոնների գործակիցներում: Բացի այդ, առանձնացվեց ևս մեկ գոտի և Երևան քաղաքը բաժանվեց տարածագնահատման ինը գոտիների` Երևան քաղաքի Կենտրոն համայնքի գործարար կենտրոնում անշարժ գույքի բարձր գները լավագույնս արտացոլելու համար:

Հողի գնահատումը դրա կադաստրային գնի որոշումն է` հողի բերրիության, ֆիզիկական ու որակական այլ հատկանիշների, բնական և տնտեսական պայմանների, հողամասերի շրջանացմանը, գոտիականությանը, նպատակային նշանակությանը համապատասխան: Հողը գնահատելիս օգտագործվում են հողերի մոնիթորինգի, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի, հողերի վիճակի վերաբերյալ այլ հետազոտությունների և դիտարկումների տվյալները: Հողամասերի կադաստրային գների տվյալները կիրառվում են հողի հարկը և վարձավճարները սահմանելիս և հողի նկատմամբ այլ գործառույթներ իրականացնելիս: Հողերի գնահատումն իրականացվում է օրենքների և իրավական նորմատիվ ակտերի հիման վրա:

 

Հողամասերի կադաստրային գնահատում

 

Անշարժ գույքի կադաստրային գնահատման հիմնական նպատակը գույքահարկի և հողի հարկի հարկման բազաների ձևավորումն է: Գույքահարկի և հողի հարկի բազաները կարևոր նշանակություն ունեն համայնքների բյուջեների ձևավորման խնդրում: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են 1994 թվականին ընդունված «Հողի հարկի մասին» և 2002 թվականին ընդունված «Գույքահարկի մասին» Հայաստանի Հարապետության օրենքները: Հայաստանում անշարժ գույքի կադաստրային գնահատումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կադաստրային գնահատման կարգերով: Կադաստրի համակարգի ստեղծման (1997թ.) օրվանից ի վեր անշարժ գույքի կադաստրային գնահատման աշխատանքներն իրականացվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից:

Հողամասերի կադաստրային գնահատում` հողի հարկի հաշվարկման նպատակով. 

Հայաստանի Հանրապետությունում հողամասերի կադաստրային գնահատման, հողի հարկի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորող հիմնական նորմատիվ իրավական ակտերն են.
«Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի (քաղաքների, քաղաքատիպ ավանների, գյուղերի) հողերի կադաստրային զուտ եկամտի և հողի կադաստրային արժեքի ժամանակավոր չափերի հաստատման մասին» N 462 որոշում,

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշում,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս (մարզերի համար) գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված հողերի և գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի) կադաստրային գնահատման կարգը հաստատելու մասին» N 1101-Ն որոշում,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Հողի uեփականատերերի և պետական uեփականություն հանդիuացող հողի անհատույց (մշտական) օգտագործողների հողերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 10-ի N 629 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 465-Ն որոշում:

Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1994 թվականի հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի տարածքային գոտիների սահմանման մասին» N 43/10 որոշում:

«Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան հողի հարկով հարկման ամենամյա բազաների ստեղծման նպատակով յուրաքանչյուր տարի իրականացվել են հողամասերի կադաստրային գնահատություններ: Ձևավորված հողի հարկի բազաները Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի N 465-Ն որոշմամբ սահմանված կարգով տրամադրվել են տեղական ինքնակառավարման և հարկային պետական ծառայության տարածքային մարմիններին:

Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի հաստատում է տվյալ տարվա հողերի կադաստրային արժեքների և զուտ եկամտի չափերը, որոնց հիման վրա իրականացվում է հողամասերի կադաստրային գնահատություն` հողի հարկի բազայի ձևավորման նպատակով: Կառավարության կողմից սահմանված հողերի կադաստրային արժեքների և զուտ եկամտի չափերը հիմք են հանդիսանում նաև պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերն օտարելու (ուղղակի կամ աճուրդով վաճառելու), վարձակալության, կառուցապատման իրավունքով տրամադրելու կամ այլ դեպքերում այդ հողամասերի կադաստրային արժեքների հաշվարկման համար:

Հողի հարկի բազաների ձևավորման աշխատանքները կադաստրի համակարգի ստեղծման (1997թ.) օրվանից իրականացվում են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից:

 

Շենքերի և շինությունների կադաստրային գնահատում

 

Անշարժ գույքի կադաստրային գնահատման հիմնական նպատակը գույքահարկի և հողի հարկի հարկման բազաների ձևավորումն է: Գույքահարկի և հողի հարկի բազաները կարևոր նշանակություն ունեն համայնքների բյուջեների ձևավորման հարցում: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են 1994 թվականին ընդունված «Հողի հարկի մասին» և 2002 թվականին ընդունված «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները: Հայաստանում անշարժ գույքի կադաստրային գնահատումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կադաստրային գնահատման կարգերով: Կադաստրի համակարգի ստեղծման (1997թ.) օրվանից ի վեր անշարժ գույքի կադաստրային գնահատման աշխատանքներն իրականացվել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից:

Շենքերի, շինությունների կադաստրային գնահատում` գույքահարկի հաշվարկման նպատակով.

Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կադաստրային գնահատման, գույքահարկի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորող հիմնական նորմատիվ իրավական ակտերն են.

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» N 470-Ն որոշում,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը սահմանելու մասին» N 641-Ն որոշում,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման նպատակով անավարտ (կիսակառույց) շինությունների բնութագրման կարգը հաստատելու մասին» N 645-Ն որոշում,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 680-Ն որոշում,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Հասարակական և արտադրական նշանակության շինությունների ցանկը սահմանելու մասին» N 1194-Ն որոշում,

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի 1998 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում ըստ նպատակային նշանակության, շենքերի և շինությունների դասակարգումը» N 108-Կ հրաման:

«Գույքահարկի մասին» նախկին օրենքով սահմանված չէին հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ոչ բնակելի տարածքների գնահատման կարգերը:
2002 թվականին ընդունված «Գույքահարկի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվեցին կադաստրային գնահատման նոր կարգեր, որոշակիորեն կատարելագործվեցին կադաստրային գնահատման բանաձևերը: 1991 թվականից ի վեր համապատասխան փոփոխություններ կատարվեցին շինության նյութի բազային արժեքներում, գնագոյացնող էական գործոնների գործակիցներում` անշարժ գույքի շուկայական արժեքի փոփոխությունները ներառելու նպատակով: 
«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն շենքերի, շինությունների կադաստրային գնահատությունն իրականացվում է երեք տարին մեկ անգամ` հաջորդ երեք տարիների գույքահարկի հաշվարկման համար: Ձևավորված հարկման բազաները կառավարության կողմից սահմանված կարգով տրամադրվում են գույքահարկ վճարողներին, հաշվառող մարմիններին (տեղական ինքնակառավարման և հարկային պետական ծառայության տարածքային մարմիններ):