Իսպանիա

Իսպանիա

Կադաստրի կոմիտեի և Իսպանիայի Թագավորության կադաստրի գլխավոր տնօրենության հետ համագործակցությունը մեկնարկել է 2022 թվականից: Իսպանիայի Թագավորության կադաստրի գլխավոր տնօրենությունը Ֆինանսների նախարարությանը ենթակա կառավարող մարմին է, որին վերապահված է անշարժ գույքի կադաստրի ստեղծման և վարման, ինչպես նաև կադաստրային տվյալների տարածման իրավասությունը:

   Համագործակցային այս ուղղությունը ամրապնդվել է 2022 թվականի հուլիսի 12-ին Կադաստրի կոմիտեի և Իսպանիայի Թագավորության կադաստրի գլխավոր տնօրենության միջև Մադրիդում կնքված փոխըմբռնման հուշագրով, որով նախատեսվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների կադաստրային գրանցման, կադաստրային գնահատման և թվայնացման, սեփականության իրավունքի պաշտպանության, դատական ներկայացուցչության ոլորտներում լավագույն փորձի և հմտությունների փոխանակում, հանդիպումների, սեմինարների և համատեղ աշխատաժողովների կազմակերպում Հայաստանի Հանրապետությունում և Իսպանիայի Թագավորությունում, փորձի փոխանակում, մասնագետների ուսուցման և վերապատրաստման կազմակերպում: