ԵվրոԳեոգրաֆիքս

   Եվրոգեոգրաֆիքսը միավորում է Եվրոպայի 46 երկրներից քարտեզագրման, կադաստրի և հողի գրանցման 63 ազգային լիազոր մարմիններ: Այն անկախ, շահույթ չհետապնդող միջազգային կազմակերպություն է:

   Եվրոգեոգրաֆիքս կազմակերպության նպատակն է ստեղծել այնպիսի տեղեկատվական դաշտ, որը կնպաստի Եվրոպայի` աշխարհի ամենամրցունակ և կայուն տնտեսություններից դառնալու գործընթացին:

   Եվրոգեոգրաֆիքս  կազմակերպության ռազմավարական նպատակն է անդամ երկրների և կազմակերպությունների ցանցային համագործակցությունը, փոքրամասշտաբի տեղագրական քարտեզագրական տվյալների բազայի ստեղծումը, մշակումը և բաշխումը:

  Եվրոգեոգրաֆիքս կազմակերպությունն օգտագործում է եվրոպական երկրների ազգային քարտեզագրության և կադաստրի տվյալների բազան:

  Կադաստրի կոմիտեն հանդիսանում է Եվրոգեոգրաֆիքս կազմակերպության լիիրավ անդամ և ներգրավված է կազմակերպության շրջանակներում անցկացվող աշխատանքներին և միջոցառումներին, մասնակցում է յուրաքանչյուր տարի անցկացվող գլխավոր ասամբլեային: