Դեպի վեր
Նորություններ

04.07.2016

Պատվոգրեր համակարգի մի շարք աշխատակիցներին


          Այսօր ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը կոմիտեի մի շարք աշխատակիցներին հանձնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից տրված պատվոգրերը, կադաստրի համակարգի աշխատակիցների մասնագիտական տոնի առթիվ՝ բնագավառում ներդրված ավանդի, երկարամյա և բեղմնավոր աշխատանքային գործունեության համար:

          Շնորհավորելով աշխատակիցներին բարձր մասնագիտական որակներ ցուցաբերելու համար` պարոն Սարգսյանը մաղթեց, որ շարունակեն ներդնել իրենց ողջ աշխատանքային ներուժն ու մասնագիտական հմտությունները համակարգի առաջընթացի և կայուն զարգացման պատվելի ու նվիրական գործում:

          Պատվոգրեր ստացան կոմիտեի աշխատակազմի հետևյալ աշխատակիցները.

1.  Լևոն Վարդգեսի Ավետիսյան - «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման ղեկավար,

2.  Սասուն Գեղամի Կիրակոսյան - Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ,

3.  Մարտին Վենիամինի Ջինյան - Երևանի տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի ավագ ռեգիստր,

4.  Ջավահիր Նորայրի Ամիրբեկյան - «Կենտրոն» սպասարկման գրասենյակի գլխավոր մասնագետ (խորհրդատու),

5.  Լյուդմիլա Սեյրանի Անտոնյան - «Արաբկիր» սպասարկման գրասենյակի առաջատար մասնագետ,

6.  Սոֆյա Արամանյակի Պալոյան - «Շենգավիթ» սպասարկման գրասենյակի գլխավոր մասնագետ (խորհրդատու):