Դեպի վեր
Նորություններ

26.07.2016

Կադաստրի պետական կոմիտեի նախագահն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներին


Հուլիսի 25-ին ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության  Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանում արտակարգ իրավիճակների պատրաստվածության և արձագանքման սպա Արտակ Ոսկանյանին:

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում իրականացվող այն ծրագրերը և միջոցառումները, որոնք առնչվում են արտակարգ իրավիճակներում մարդասիրական օգնության ցուցաբերման հարցերին, արագ արձագանքման կարողությունների գնահատմանը և զարգացմանը, աղետների ռիսկերի նվազեցմանը:

Կոմիտեի նախագահը կարևորել է արտակարգ իրավիճակներում բնական և տեխնածին աղետների առաջ և դրանց ընթացքում համապատասխան պատրաստվածությունը և արագ արձագանքումը, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման ու վարման հետ կապված հարցերը: Կադաստրի կոմիտեի նախագահը նշել է, որ այս ուղղությամբ արդեն իսկ կատարվել են որոշակի աշխատանքներ, որոնք շարունակական բնույթ են կրում:  

Մարտին Սարգսյանը և Արտակ Ոսկանյանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերը հեռանկարային են գնահատել համագործակցության զարգացումը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ պարոն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այս համագործակցությունը կլինի առավել արդյունավետ և առարկայական:

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են  համագործակցության զարգացմանն ուղղված պատրաստակամությունը: