Դեպի վեր
Նորություններ

09.08.2016

Նստաշրջանի օրակարգում է տարածական տեղեկատվության կառավարման արդի գլոբալ մարտահրավերները


  Սույն թվականի օգոստոսի 1-5-ը ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում կայացել է ՄԱԿ-ի Գլոբալ տարածական տեղեկատվության կառավարման մասնագետների կոմիտեի 6-րդ նստաշրջանը, որին  մասնակցում էր ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Միջազգային կապերի բաժնի պետ Լենա Նիկողոսյանը:

  Նստաշրջանի ընթացքում աշխարհի տարբեր երկրների գերատեսչությունների համապատասխան մասնագետներն ու ներկայացուցիչները հնարավորություն են ստացել քննարկել տարածական տեղեկատվության կառավարման արդի գլոբալ մարտահրավերները, առաջավոր փորձի և գիտելիքների փոխանակման ճանապարհով, ինչպես նաև գտնել դրանց դիմակայելու լավագույն լուծումներ:  Այն յուրօրինակ հարթակ է հատկապես զարգացող երկրների համար՝ առկա խնդիրները բարձրաձայնելու և նոր գործընկերների հետ կապեր հաստատելու համար, որոնք արդեն հաջողությամբ ներդրել և գործարկում են համակարգը:

  Նստաշրջանի մասնակցել են 98 անդամ պետությունների, 2 դիտորդ երկրների, ինչպես նաև միջկառավարական և մասնավոր կազմակերպությունների մասնագետներն ու ներկայացուցիչները: