Դեպի վեր
Նորություններ

05.09.2016

Կոմիտեի նախագահի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելություն


  Սույն թվականի սեպտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների  հերթական ընդունելությունը:

  Ընդունելության եկած քաղաքացիների հարցերն ու դիմումներն հիմնականում առնչվում էին իրավունքների պետական գրանցմանը, սեփականաշնորհմանը, ինչպես նաև արխիվային նյութերի և տեղեկատվության տրամադրմանը:

  Մանրազնին ծանոթանալով հնչեցրած բոլոր խնդիրներին՝  կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը հստակ հանձնարարականներ տվեց կոմիտեի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին` մանրամասն ուսումնասիրել և սեղմ ժամկետներում տալ դրանց լիարժեք պատասխաններ և սպառիչ լուծումներ:

  Համակարգի լիազորություններից դուրս հնչեցրած հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվեցին իրավասու մարմիններ: