Դեպի վեր
Նորություններ

20.09.2016

Պարգևատրումներ կադաստրի պետական կոմիտեում


  Այսօր ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը  կոմիտեի մի շարք աշխատակիցների ՀՀ երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կողմից հանձնեց հուշամեդալներ և պատվոգրեր Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակի կապակցությամբ:

  Շնորհավորելով աշխատակիցներին` պարոն Սարգսյանը մաղթեց, որ վերջիններս շարունակեն ներդնել իրենց ողջ ներուժն ու մասնագիտական հմտությունները համակարգի առաջընթացի և երկրի կայուն զարգացման պատվելի  գործում՝ կարևորելով յուրաքանչյուրի ավանդը հզոր  պետություն կերտելու ճանապարհին:

  Հուշամեդալների արժանացան կոմիտեի աշխատակազմի հետևյալ աշխատակիցները.  

Ռոբերտ Մուշեղի Թեմուրյան 

Ռոման Վալերիկի Մկրտչյան

Գուրգեն Վազգենի Գալստյան

       

  Պատվոգրեր ստացան կոմիտեի աշխատակազմի հետևյալ աշխատակիցները.

 

Արման Տիգրանի Օսիկյան

Արայիկ Տոմիկոսի Առաքելյան

Նիկոլայ Յուրիի Ավետյան

Հակոբ Գրիգորի Խաչատրյան

Հայրապետ Արտավազդի Հայրապետյան

Հենզել Հակոբի Եղիազարյան

Գագիկ Յուրիի Աղախանյան

 

 

  Հայաստանի Հանրապետության անկախության տոնի 25 ամյակի կապակցությամբ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով անշարժ գույքի կադաստրի համակարգում ներդրված ավանդի, նվիրումով  և բարեխիղճ գործունեության համար Միքայել Կարենի Սարգիսջանյանը և Սմբատ Անուշավանի Հակոբյանը պարգևատրվեցին պատվոգրերով: