Դեպի վեր
Նորություններ

19.10.2016

Սպասարկման որակի բարելավմանն ուղղված նոր համակարգ


             ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում ներդրվել է հերթերի կառավարման նոր համակարգ՝ բջջային հերթագրման համակարգ: Բջջային հերթագրման համակարգը հնարավորություն է տալիս առանց ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ այցելելու բջջային հեռախոս կամ պլանշետ ներբեռնված հավելվածի միջոցով ստեղծել վիրտուալ կտրոն՝ ընտրելով սպասարկման գրասենյակը, ծառայությունը, ամսաթիվը և սպասարկման ցանկալի ժամը, այնուհետև, տեսնել  ստեղծած կտրոնը և ստանալ հաղորդագրություն, ինչպես նաև հիշեցում: Նշենք նաև, որ համակարգը հնարավորություն է տալիս ստանալ քաղաքացու համար սպասարկման ժամի օպտիմալ առաջարկ: Ներդնելով հերթերի կառավարման նոր համակարգը՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կիրականացնի համալիր վերահսկողություն սպասարկման ընթացքի նկատմամբ և  կկարգավորի քաղաքացիների հոսքը,  ինչը կնպաստի աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը:

            Համակարգում իրականացվելիք վերոնշյալ բարեփոխումները վկայում են այն մասին, որ քաղաքացիների սպասարկման որակի բարելավումը և արդի լուծումներ գտնելը շարունակում են մնալ ՀՀ ԿԱ  անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի առանցքային խնդիրներից: