Նորություններ
27.05.2017
Համապետական շաբաթօրյակը կադաստրի պետական կոմիտեում
Մայիսի 27-ին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմն իր մասնակցությունը ունեցավ <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում կազմակերպված համապետական շաբաթօրյակին:
Կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցներն ակտիվորեն և պատրաստակամ մասնակցեցին Շենգավիթ վարչական շրջանում գտնվող <<Շողակաթ>> հեռուստաընկերության հարակից այգու և շրջակա տարածքի մաքրման աշխատանքներին:
Համապետական միջոցառման շրջանակներում կոմիտեի սպասարկման գրասենյակների և տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները ևս մասնակցեցին շաբաթօրյակին՝ մաքրման ու բարեկարգման տարաբնույթ աշխատանքներ կատարելով կոմիտեի գրասենյակների և ստորաբաժանումների հարակից տարածքներում:
ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին