Դեպի վեր
Նորություններ

01.06.2018

Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն Ազգային Ժողովում ներկայացրել է 2017թ. գործունեության հաշվետվությունը


          ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մայիսի 30-ին քննարկվել է «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2017 թվականի գործունեության հաշվետվությունը:

 

Ստորև ներկայացնում ենք հաշվետվությունը .

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 

Մուտքեր

Կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գծով 2017 թվականին մուտքագրվել է      3 741 900.182 հազ. դրամ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշի նկատմամբ ավել է շուրջ 11.8%-ով:

2017 թվականի կոմիտեի եկամուտների և ծախսերի դրական տարբերությունը կազմել է 378 749.274 հազ. դրամ, որը 2018 թվականին փոխանցվել է պետական բյուջե:

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար պետական տուրքի գծով 2017 թվականին գանձված տուրքը կազմել է՝ 842 593.04  հազ. դրամ ,որը նախորդ տարվա համեմատ աճել է  11.9 %-ով:

2017թ. ընթացքում անշարժ գույքի գնահատողի և քարտեզագրողի, գեոդեզիստի, չափագրողի (հաշվառողի) և հողաշինարարի որակավորման վկայական տրամադրելու համար  քննություն տալու համար դիմած քաղաքացիներից մուտքերը կազմել են 694.07 հազ. դրամ:

Փաստացի գանձված տուրքի գումարը նախորդ տարվա համեմատ նվազել է 22.7%-ով:

Անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայական տալու համար 2017 թվականին փաստացի մուտքերը կազմել են 660.0 հազ. դրամ:

Փաստացի գանձված տուրքի գումարը նախորդ տարվա համեմատ աճել է  26.9%-ով:

2017 թվականին կոմիտեի կողմից հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքի ներկայացման համար վճարվել է 42,0 հազ. դրամ պետական տուրք:

Ծախսեր 

1. Կոմիտեի համակարգի պահպանում.

2017 թվականին հաստատված ծախսերի տարեկան գումարը կազմել է  3 477 929.8 հազ. դրամ, դրամարկղային ծախսը` 2 948 096.36 հազ. դրամ կամ նախատեսվածի շուրջ 85.5%-ը:

2016 թվականի համեմատ դրամարկղային ծախսը աճել է շուրջ 1.9% :

2. Կոմիտեի կարողությունների զարգացում. Ծրագրի հաստատված ծախսերի տարեկան գումարը  2017 թվականին կազմել է     420 607.5 հազ. դրամ, դրամարկղային ծախսը` 415 054.55 հազ. դրամ կամ նախատեսվածի շուրջ 98.7%-ը:

2016 թվականի համեմատ կապիտալ ծախսը նվազել է 4.5%-ով:

3. <<Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում>> ծրագրով 2017 թվականին նախատեսվել է 60 264.0  հազ. դրամ, դրամարկղային ծախսը կազմել է 52 258.0 հազ. դրամ:

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 

1.   ՀՀ Երևան և Գյումրի քաղաքների նախորդ տարիներում ստեղծված բազային երկրատեղեկատվական համակարգի համար տվյալների նույնականացման, տեքստային ֆորմատավորման, համակցման և նոր ծրագրային միջավայր տեղափոխելու աշխատանքների կատարման նպատակով կադաստրի պետական կոմիտեին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ 2017 թվականի  հունիսի 8-ի թիվ 624-Ն որոշմամբ հատկացվել է 32 093.1 հազ. դրամ, դրամարկղային ծախսը կազմել է 31 270.0 հազ. դրամ:

2. ՀՀ ԿԱԱԳ կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների արխիվային պահոցներում առկա կադաստրային գործերի տեսաներածման աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու նպատակով կադաստրի պետական կոմիտեին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ 2017 թվականի  սեպտեմբերի 28-ի թիվ 1193-Ն որոշմամբ հատկացվել է 30 000.0 հազ. դրամ, դրամարկղային ծախսը կազմել է 29 589.8 հազ. դրամ և կոմիտեի եկամուտների միասնական հաշվից նվազեցվել է:

Հաշվետու ժամանակահատվածի վերջում վերը նշված գումարը վերադաձվել է պետական բյուջե:

 2017 թվականին կոմիտեի համակարգի աշխատակիցների ամսական միջին աշխատավարձը կազմել է 175 900  ՀՀ դրամ, 2018 թվականին պլանավորված ցուցանիշներով կկազմի` 185 300 ՀՀ դրամ: