Դեպի վեր
Նորություններ

29.06.2018

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանի ուղերձը համակարգի ստեղծման 21 ամյակի և Հողաշինարարի և գեոդեզիստի օրվա կապակցությամբ


ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Սրտանց շնորհավորում եմ ձեզ կադաստրի համակարգի ստեղծման 21-ամյակի և Հողաշինարարի և գեոդեզիստի օրվա կապակցությամբ:

Մասնագիտական տոնը առիթ է հանդիսանում ևս մեկ անգամ անդրադառնալ և վերագնահատել համակարգի անցած տարիների գործունեությունը՝ իր ձեռքբերումներով ու թերություններով, և նախանշել հետագա անելիքները: Թերություններին ու բացթողումներին մշտապես անդրադարձել և դրանք բացառելու համար համապատասխան միջոցառումներ ձեռնարկել ենք և ՝ըստ անհրաժեշտության, դա կշարունակվի, սակայն տոնի կապակցությամբ առավել ցանկալի է անդրադառնալ համակարգի ձեռքբերումներին:

Հիրավի, համակարգում արձանագրված հաջողությունները անվիճելի իրողություններ են: Այսօր մենք վստահաբար կարող ենք խոսել կայացած ու կայուն զարգացող ոլորտի մասին, որն, անշուշտ, համակարգի աշխատակիցների, մեր բոլորի միասնական և հետևողական աշխատանքի արդյունքն է:

Համոզված եմ, որ այս տարիների ընթացքում ոլորտում ձևավորվել է բարձր մասնագիտական հմտություններով օժտված, հզոր ներուժ ունեցող աշխատանքային կոլեկտիվ, որը պատրաստակամ է իր հնարավորություններն ու կամքը ներդնել համակարգի հետագա զարգացումն ու բնակչությանը մատուցվող ծառայութունների որակի բարձրացումը մշտապես ապահովելու համար:

Նաև համոզված եմ և ակնկալում եմ, որ հեղափոխության արդյունքում ձեռք բերված ու ձևավորված ժողովրդավարության պայմաններում բոլորս միասին և յուրաքանչյուրս մեր տեղում,, մեր կարողությունները և հնարավորությունները անմնացորդ ներդնելու ենք  համակարգի առաջընթացը ապահովելու գործում , իսկ դրա համար անհրաժեշտ է յուրաքանչյուրիս սրտացավ ու միասնական մոտեցումը իրականացվող գործառույթների նկատմամբ՝ ապահովելով նաև դրանց անհրաժեշտ  թափանցիկությունը:

Հարգելի գործընկերներ, վերստին շնորհավորելով  ձեզ, մաղթում եմ յուրաքանչյուրիդ բեղմնավոր աշխատանքային գործունեություն և անձնական երջանկություն:

 

Աշոտ Մուսայան