Դեպի վեր
Նորություններ

07.08.2018

Քաղաքացիների ընդունելություն կադաստրի պետական կոմիտեում


     Քաղաքացիների հետ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գործառույթներին առնչվող տարատեսակ հարցերն ու խնդիրներն անձամբ քննարկելու, ինչպես նաև օրենքի սահմաններում դրանց լուծում տալու ճանապարհները գտնելու համար կոմիտեում պարբերաբար կազմակերպվում են քաղաքացիների ընդունելություններ:

    Սույն թվականի օգոստոսի 6-ին Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ  Աշոտ Մուսայանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների  հերթական ընդունելությունը:

    Ընդունելությանը նախապես հերթագրվել էին 15 քաղաքացի, սակայն մասնակցեցին՝ 12-ը:

   Քաղաքացիների հարցերն ու դիմումները հիմնականում վերաբերում էին   իրավունքների պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման, ինքնակամ կառույցների օրինականացման, փաստաթղթերը չպահպանված գույքերի նկատմամբ իրավունքների վերականգնման, հողերի համադրման, անշարժ գույքի չափագրման հետ կապված խնդիրներին:

  Մանրամասն ծանոթանալով բարձրացված խնդիրներից յուրաքանչյուրին՝ կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը հստակ հանձնարարականներ տվեց կոմիտեի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին` ուսումնասիրել բարձրացված հարցերը և սահմանված ժամկետներում տալ դրանց պարզաբանումներ և սպառիչ լուծումներ: 

    Համակարգի լիազորություններից դուրս հնչեցրած հարցերի դեպքում քաղաքացիներն ուղղորդվեցին իրավասու մարմիններ: