Դեպի վեր
Նորություններ

10.09.2018

Շիրակի մարզային կադաստրի ղեկավար նշանակվեց Արայիկ Առաքելյանը


Մրցույթի արդյունքներով և Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրամանով ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոնը սեպտեմբերի 6-ից զբաղեցնում է Արայիկ Առաքելյանը:

45-ամյա Առաքելյանը համակարգում աշխատում է շուրջ 20 տարի: Եղել է Կոմիտեի Աշոցքի, այնուհետև Ախուրյանի տարածքային ստորաբաժանումների ղեկավար - անշարժ գույքի պետական ռեգիստր:

2008 թվականին նշանակվել է Գյումրու տարածքային ստորաբաժանման ղեկավար, իսկ 2012-ին ՝ Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար:

2014 թվականից  մինչ նոր նշանակումը Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավարի տեղակալն էր:

1992-1994 թվականներին մասնակցել է Արցախի պաշտպանության մարտական գործողություներին։ 

Ամուսնացած է, ունի երկու զավակ։