Դեպի վեր
Նորություններ

00.00.0000

Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար նշանակվեց Գոհար Գրիգորյանը


Հայտարարված մրցութի արդյունքով և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար ժամկետային աշխատաքային պայմանագիր է կնքվել Գոհար Գրիգորյանի հետ։

Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին մասնակցել է ևս երկու թեկնածու։

Միչ այս պաշտոնին նշանակվելը Գոհար Գրիգորանը ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալն էր։

Մասնագիտությամբ պատմաբան է։ Անկուսակցական է։

2004 թվականից աշխատել է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնում, 2009 թվականից՝ ՀՀ մշակույթի նախարարությունում։

Սեպտեմբերի 10-ի աշխատանքային խորհրդակցությանը ներկայացնելով թիմի նոր անդամին, Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն այս ոլորտում աշխատանքի էական բարելավման հույս հայտնեց, իսկ Գրիգորյանը՝ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված աշխատանքի, որի արդյունքը լինելու է համակարգի դինամիկ զարգացումը։