10.09.2018
Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար նշանակվեց Գոհար Գրիգորյանը
Հայտարարված մրցութի արդյունքով և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար ժամկետային աշխատաքային պայմանագիր է կնքվել Գոհար Գրիգորյանի հետ։
Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին մասնակցել է ևս երկու թեկնածու։
Մինչ այս պաշտոնին նշանակվելը Գոհար Գրիգորանը ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալն էր։2004 թվականից էր նախարարությունում։
Մասնագիտությամբ պատմաբան է։ Անկուսակցական է։
Սեպտեմբերի 10-ի աշխատանքային խորհրդակցությանը ներկայացնելով թիմի նոր անդամին, Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն այս ոլորտում աշխատանքի էական բարելավման հույս հայտնեց, իսկ Գրիգորյանը՝ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված աշխատանքի, որի արդյունքը լինելու է համակարգի դինամիկ զարգացումը։