Դեպի վեր
Նորություններ

11.09.2018

Կադաստրի կոմիտեի ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ


 ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն հայտարարել է «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ, որն անցկացվելու է 2018թ. հոկտեմբերի 25-ին։ Փաստաթղթերը Կադաստրի կոմիտեում ( Երևան, Արշակունյաց 7) ընդունվում են մինչև հոկտեմբերի 10-ը։ Մրցույթի պայմաններին, ներկայացվելիք փաստաթղթերի ցանկին և այլ մանրամասների ծանոթանալու համար այցելեք Կոմիտեի պաշտոնական այս կայքէջի համապատասխան բաժին։