Դեպի վեր
Նորություններ

11.09.2018

Արման Օսիկյանը նշանակվեց ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի օգնական


 Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հրամանը ստորագրելուց առաջ աշխատանքային խորհրդակցության մասնակիցներին երեկ հայտնեց սպասվող նշանակման մասին՝ հորդորելով Արման Օսիկյանի առաջադրած խնդիրներին հնարավորինս արագ արձագանքել։

 40-ամյա Օսիկյանը համակարգելու է անշարժ գույքի գրանցման և հաշվառման այն խնդիրները, որոնք անմիջապես առնչվում են Կոմիտեի ղեկավարի լիազորություններին և պարտականություններին։

 Մինչ այս նշանակումը նա բաժնի պետ էր Կոմիտեի վերահսկողության վարչությունում։ Համակարգում աշխատում է 2002 թվականից։

 Մասնագիտությամբ կառավարման հոգեբան է, իսկ անցյալ տարի Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում ստացել է պետական և մունիցիպալ կառավարման մագիստրոսի կոչում։

 Անկուսակցական է։              

 Ամուսնացած է, ունի երեք զավակ։