Դեպի վեր
Նորություններ

12.09.2018

Գույքի գնահատողները հրավիրվում են հանձնաժողովների անդամների ընտրության. ինքնակարգավորման առաջին քայլը


Կադաստրի կոմիտեի ղեկավարությունն անշարժ գույքի որակավորված գնահատողներին հրավիրում է մասնակցելու ՀՀ տարածքում անշարժ գույքի գնահատման մասնագիտական որակավորման, գնահատման գործունեության մասնագիտական հանձնաժողովների և գնահատողների ինքնակարգավորման հարցերով աշխատանքային խմբի անդամների  ընտրությանը:

 

Քվեարկությունը Կոմիտեի նիստերի դահլիճում տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, ժամը 16։00-ին։

 

ՀՀ տարածքում անշարժ գույքի գնահատման մասնագիտական որակավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվելու են  որակավորված 3 գնահատողներ։ Ինքնաառաջադրվել է 7 թեկնածու։

 

ՀՀ տարածքում անշարժ գույքի գնահատման գործունեության մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու են  որակավորված 5 գնահատողներ։ Ինքնաառաջադրվել է 11 թեկնածու։

 

Այս հանձնաժողովների անդամներին նախկինում ընտրում էր Կոմիտեն, որը վերջերս ազդարարեց անշարժ գույքի գնահատողների դաշտի ինքնակարգավորման սկիզբը։ Այժմ հաձնաժողովականներին կընտրեն իրենք՝ իրենց շարքերից։ 

Իսկ նորաստեղծ աշխատանքային խումբը զբաղվելու է հայեցակարգի, օրենսդրական փոփոխություների, ենթաօրենսդրական իրավական ակտերի նախագծերի և գնահատման ազգային ստանդարտների մշակմամբ: Ինքնառաջադրվել է 14 թեկնածու։

 

 

 

 

Լուսանկարում՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեում 31.08.2018թ. ազդարարվեց գնահատողների դաշտն ինքնակարգավորելու քաղաքականության սկիզբը։