Դեպի վեր
Նորություններ

14.09.2018

Ղեկավարը դժգոհ է Կադաստրի կոմիտեում «ՇԱՆԹ-2018»-ի անցկացման ընթացքից


 «Դժգոհ եմ և անբավարար եմ գնահատում աշխատանքը»,- ամփոփելով ՇԱՆԹ-2018 զորավարժության ընթացքը ՀՀ անշարժ գույքի կադաստրի համակարգում, ասաց Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը,- «բայց ապագայում այսպիսի բան չի լինելու»։


 Կոնկրետ թերությունները մատնանշելուց և հետագայի համար կազմակերպական հանձնարարականներ հնչեցնելուց հետո Պետրոսյանը հիշեցրեց, որ դրա համար մշտապես պատասխանատու առանձին պաշտոնյա է լինելու Կոմիտեում.

 

 

 Հանձնարարականների մյուս մասը վերաբերում էր հատուկ իրավիճակներում անձնական տվյալների պաշտպանությունն առավել խստացնելու ծրագրին։

 «Պետք է շատ լուրջ վերաբերվենք զորավարժություններին, քանի որ մենք կարևոր գործառույթներ ունենք այս ոլորտում և դեռ ավելի շատ պարտականություններ պետք է վերցնենք մեզ վրա»։