Դեպի վեր
Նորություններ

17.09.2018

Ռեգիստրներին՝ պարգևավճար և արժևորում, ռեգիստրներից՝ պրոֆեսիոնալիզմ և օրինապահություն. հանդիպում Կադաստրի կոմիտեում


 ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը և տեղակալ Աշոտ Մուսայանը սեպտեմբերի 15-ին Կոմիտեի շենքում ընդունեցին Երևան քաղաքի և Միավորված մարզային ստորաբաժանման ռեգիստրներին: Մայրաքաղաք հասնելու անհարմարությամբ պայմանավորված, հանդիպմանն այս անգամ չէին մասնակցում հեռավոր մարզերի ռեգիստրները:

 

 Կարևորելով համակարգում նրանց դերը՝ Կոմիտեի ղեկավարը նկատեց, որ նոր իրադրության պայմաններում նրանց առջև դրված պահանջները շատ են, հորդորեց խստագույնս պահպանել օրենքները՝ տուրք չտալով նախկին գործելաոճում առկա սխալներին:

 

 Ղեկավարը ռեգիստրներին առաջարկեց բարձրաձայնել ցանկացած խնդիր, որը կխոչընդոտի աշխատանքի արդյունավետությանը, կբարելավի տեխնիկական հնարավորությունները: Նա տեղեկացրեց նաև, որ բոլոր ռեգիստրներն օգոստոս ամսվա համար պարգևավճար կստանան:

 

 Սեպտեմբերի 17-ին Կոմիտեում աշխատանքային հերթական խորհրդակցության մասնակիցներին պատմելով այս մասին, Սարհատ Պետրոսյանն ասաց, որ նպատակը ռեգիստրի աշխատանքն արժևորելն է.

 

 «Այս ինստիտուտն ամենառիսկայինն ու  պատասխանատուն է. արժևորենք այդ պրոցեսը, ապա իրենցից պահանջենք բարձրագույն պրոֆեսիոնալիզմ և օրինականության սահմաններում աշխատանք»,-խորհրդակցությանը Կոմիտեի գործընկերներին փոխանցեց ղեկավարը։

 

 

Լուսանկարի հեղինակ՝ Նարեկ Ալեքսանյան, © ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե